Ռուսական նոր «Բանդերոլ» հրթիռային անօդաչուն արդյունավետորեն փակում է ուկրաինական նավահանգիստները. The Telegraph
ՄիջազգայինՌուսական նոր «Բանդերոլ» հրթիռային անօդաչուն արդյունավետորեն փակում է ուկրաինական նավահանգիստները: Այս կարծիքին է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի, հուլիսի վերջին «Բանդերոլ» հրթիռների սերիական արտադրությունը սկսելուց հետո ռուսական բանակը կտրուկ ակտիվացրել է Օդեսայի, Չորնոմորսկի և Յուժնիի նավահգանգիստներին հարվածները։
Հրթիռները, ի թիվս այլ վայրերի, արձակվում են Ղրիմից, հասնում են մինչև 640 կմ/ժ արագության և կրում են մոտավորապես 114 կգ քաշով մարտագլխիկ։
The Telegraph-ը հաղորդում է, որ Օդեսայի և Չորնոմորսկի նավահանգիստները այժմ գործնականում դատարկ են։ Չնայած դրանք պաշտոնապես բաց են մնում, սակայն առևտրային նավագնացությունը գործնականում զրոյացել է։

