«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զուտ պաշտոնական թվերով կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ ունենք արտահանման բավականին լուրջ խնդիր․ Տնտեսագետը՝ ՌԴ սահմանափակումների հետեւանքների մասին

Հանդիպում

Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի պտուղ-բանջարեղենի և գյուղատնտեսական ապրանքների հիմնական արտահանման երկիրը, ու 2025 թվականի պաշտոնական տվյալներով գյուղմթերքի ավելի քան 90%-ը արտահանվել է Ռուսաստան: Բնականաբար դա մեզ համար առանցքային նշանակություն ունի, հաշվի առնելով այն, որ գյուղմթերքի վաճառքից օգտվում են ոչ միայն վերավաճառողները կամ արտահանողները, այլ նաև գյուղացիական տնտեսությունները, որոնք մեր ընդհանուր բնակչության մոտավորապես 30%-ն են կազմում, այսինքն՝ նրանց կենսամակարդակի էական վատթարացում տեղի կունենա, եթե նրանք չկարողանան իրենց արտադրանքը վաճառել,-անդրադառնալով դեպի ՌԴ արտահանումների սահմանափոկումների հետեւանքներին, նման դիտարկում է անում տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հավելելով․

-Իսկ դրա համար մեզ պետք է շուկա, մինչև օրս մեզ համար եղել է ռուսական շուկան, մենք պետք է հիմա փորձենք նոր շուկաներ գտնել, ինչը, անշուշտ բավականին դժվար է, հաշվի առնելով նաև ընդհանուր վիճակագրությունը: 

Անցյալ տարի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 1-4-ը Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 600 ավտոմեքենա ծիրան, որը կազմում է մոտավորապես 12 հազար տոննա ծիրան: Եթե հաշվում ենք, ապա ստացվում է, որ օրական 30 մեքենա ծիրան ենք արտահանել, ինչը բավականին մեծ թիվ է: Այս տարվա վիճակագրությունը որ ներկայացվեց, մենք 4 օրվա ընթացքում արտահանել ենք, ենթադրենք, 400-500 տոննա, որը անցած տարի մենք մեկ օրում ենք արտահանել: Այսինքն՝ զուտ պաշտոնական թվերով կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ ունենք արտահանման բավականին լուրջ խնդիր: 

Ընդհանուր առմամբ՝ անցած ամռան ընթացքում մենք մոտավորապես 73 հազար տոննա միրգ ենք արտահանել, այսինքն՝ պետք է հասկանանք, որ այս ամիս, անցած տարվա թվերով, մոտավորապես 15-20 հազար տոննա ենք արտահանել, մնացածը՝ հաջորդ ամիսների ընթացքում: Բայց այս տարի մենք արդեն իսկ ունենք բավականին լուրջ խնդիր, որ նախ՝ բերքի քանակն է քիչ՝ եղանակային պայմաններով պայմանավորված, երկրորդ խնդիրն էլ վաճառքի հարցն է: 

Արտահանումը դեպի Եվրոպա, որը Կառավարությունը փորձում է իրականացնել, ինչպես նաև մյուս ծրագրերը, զուտ իրավիճակային բնույթ ունեն, նրանք փորձում են ստեղծված իրավիճակը մի փոքր մեղմել, բայց իրականության մեջ իրենք էլ են լավ հասկանում, որ սա բավարար չէ: 4 միլիարդ դրամը, որ իրենք նախատեսում են, շատ փոքր գումար է, որովհետև մենք մոտ 1 միլիարդ դոլարի գյուղմթերք ենք արտահանել, ու այդ մի քանի միլիոն դոլարը չի կարող իրավիճակի էական փոփոխություն բերել շուկայում կամ արտահանման մասով: 

Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր շուկան, այո՛, պետք է աշխատենք եվրոպական շուկա արտահանման ուղղությամբ ու այդ մասով պետք է շատ ակտիվ բանակցություններ իրականացնենք, իսկ դրա համար ժամանակ է պետք, հնարավոր չէ մի քանի շաբաթվա ընթացքում դա իրականացնել: Մենք հիմա սակայն փաստի առաջ ենք կանգնած, գյուղմթերքը մնում է, կարող ենք արդեն ասել՝ չարտահանվելու հետևանքով բավականին լուրջ կորուստներ են արձանագրվելու: Հաջորդ ամիսների համար մենք պետք է փորձենք վերականգնել ռուսական շուկան՝ զուգահեռ փորձելով նաև ԵՄ-ի հետ աշխատանքներ տանել, նոր շուկաներ բացելու հնարավորությունները դիտարկել, լոգիստիկայի հարցերը լուծել, որովհետև դա բավականին լուրջ խնդիր է: 

Դեպի Եվրոպա արտահանումն ավելի թանկ է, քան՝ դեպի Ռուսաստան, սրանք հարցեր են, որոնք խորքային լուծումներ են պահանջում, միայն սուբսիդավորմամբ այս հարցը չես կարող լուծել: Միանշանակ պետք է փորձենք դիվերսիֆիկացնել, բանակցություններ վարել ԵՄ-ի, արաբական երկրների, Հնդկաստանի, Չինաստանի հետ՝ բոլոր ուղղություններով, բայց միաժամանակ նաև վերականգնել դեպի Ռուսաստան արտահանումը: Սրա համար միանշանակ հարկավոր է քաղաքական պայմանավորվածություն, որ գոնե ժամանակավոր իրավիճակը շտկվի, որից հետո արդեն երկարաժամկետ ծրագրեր մշակվեն: 

Այս կառավարությունը հայտարարում է արտահանման դիվերսիֆիկացման մասին, բայց այդ ուղղությամբ պետական բյուջեով նախատեսված ծախսերը այս տարվա համար մի քանի անգամ կրճատվել են, այսինքն՝ նրանք չէին էլ պլանավորել, որ այս տարի պետք է դիվերսիֆիկացման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնեին, հիմա հընթացս փորձում են անդրադառնալ խնդիրներին, արձագանքել:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան