Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը. Պեսկով
Միջազգային«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»։
Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կկանգնեցնի՞ Հայաստանի հեռացումը Ռուսաստանից։
- Բարձր մակարդակի յուրաքանչյուր շփում կարևոր է։ Նախագահն օգտագործում է այս հանդիպումը՝ մեր փաստարկը կրկնելու համար, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ անցկացնեն հանրաքվե։ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները նույնպես առաջարկել են սա։ Այս ամենը կքննարկվի։

