Բեմը լողավազանում, տոմսերը` սառույցի մեջ. ամառվա վերջին շաբաթը թեժ էր

Տեսանյութեր

Ավարտվող ամառվա ամենամեծ ջրային իրադարձությունը դարձավ մայրաքաղաքի պրեմիում համալիրներից մեկի տարածքում՝ Jellyfish-ում, կայացած երիտասարդական Nameless Fest («Անանուն ֆեստ») մասշտաբային փառատոնը, որտեղ բեմը դրված էր հենց լողավազանի վրա։

Փառատոնի երաժշտական ձեւաչափը «պայթյունավտանգ» խառնուրդ էր. ակտուալ հիփ հոփ, փոփ հնչողություն եւ բաց երկնքի տակ կայծակնային դիջեյ սեթեր։ Ծրագրի բացմանը հանդես եկավ դիջեյ Deereejor-ը, իսկ երեւանյան գիշերային երկնքի տակ վերջնակետը դրեց դիջեյ Nick Gregory-ն։ Եվ ամենակարեւորը՝ ջրային բեմ բարձրացան հայազգի 6 թոփ հիթմեյքեր՝ A.V.G, Tigo, Rubi, Xanza, Bagardi, Roma Asatro։ Տղաները ռուսական երգով ու հայկական «ջիգյարով» թեժ երեկո պարգեւեցին ամառվանից դժվարությամբ բաժանվող երիտասարդությանը։ Նրանց վաղուց հիթ դարձած երգերին ձայնակցում էին բոլոր ներկաները, դե իսկ հետո՝ նաեւ հայավարի քեֆ դարձավ փառատոնը՝ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» երգի ներքո, որի տակ պարեցին նաեւ ռուս երիտասարդները։

Նշենք, որ փառատոնը սոցցանցերում նախ հայտնի դարձավ նրանով, որ բլոգերները բացառիկ հրավերներ ստանալու համար՝ ջարդում էին սառցե սալեր, որոնց մեջ սառեցված էր տոմսերը։

Nameless Fest-ին հայտնի բլոգերներից ներկա էր նաեւ դերասան, հումորիստ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա նշեց, որ նման միջոցառումները միավորում են հայ եւ ռուս երիտասարդությանը, որն էլ իր հերթին զարգացնում է տուրիզմը եւ ամրապնդում վաղեմի հարաբերությունները:

«Իրականում շատ ոգեւորող է, որ այսքան հայ տաղանդավոր արտիստներ ունենք արտերկրում, այս դեպքում՝ Ռուսաստանում: Պետք է ասեմ, որ բոլորի հետ էլ ընկերություն եմ անում ու շատ եմ ուրախանում, որ այսպիսի արդյունքներ են ցույց տալիս մեր հայ արտիստները: Առհասարակ, կապ չունի թե որտեղից են ժամանում երկրպագուները, բայց առանձնահատուկ ոգեւորող է նրանց այցը,  որովհետեւ արտերկրում հայն այնքան է իրեն լավ առումով ցույց տվել, որ ռուսն էլ է գալիս Հայաստան՝ լսելու իրենց։ Այդ երեւույթը ես շատ եմ գնահատում»,- ասաց Վահագնը:

«Գերազանց», - մեկ բառով՝ այն էլ հայերեն, այսպես գնահատեց Nameless Fest-ը ռուս հայտնի բլոգեր ՄԻՏՅԱ ՇԻԼՈՎԸ, ապա մանրամասնեց․ «Ընդհանրապես միջոցառումը շատ լավ ստացվեց։ Շատ տպավորված ենք։ Հայերն ամենալավ պրոդյուսերներն են, միջոցառումների ամենալավ կազմակերպիչները։ Ես 46 տարեկան եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ նման երեկույթի մասնակցում։ Նման երեկույթներ միայն հոլիվուդյան ֆիլմերում եմ տեսել, որ լողավազան լինի, այսքան արմավենիներ, աշխարհի ամենամեծ դիսկոգունդը, ինչը երբեւէ տեսել եմ։ Ամեն ինչ գեղեցիկ էր, հատկապես՝ մարդիկ։ Քայլում ես, նայում նրանց, հիանում։ Հրաշալի էր, սուպեր, ուղղակի՝ ֆանտաստիկ»։

Ամառային Հայաստանին անդրադառնալով՝ Միտյա Շիլովը գոհունակություն հայտնեց․ «Ցերեկը շոգ է, արեւ է, ջուրը փայլում է։ Երեկոյան սկսվում է զեփյուռը։ Հաճելի քամի է փչում, հովացնում է։ Պատուհանները բացում ես, նույնիսկ կարելի է օդորակիչը չմիացնել։ Ընդհանրապես Հայաստանը պարզապես շքեղ է։ Իսկ Հայաստանի ամենալավ բանը մարդիկ են։ Հայաստանում ապրող հայերը հենց այնպիսին են, ինչպիսին Աստված է ստեղծել մարդուն։ Այսինքն՝ մարդու սկզբնական «կարգավորումները» հենց այսպիսին պետք է լինեն․ լիովին վստահել կյանքին, ոչ մի վատ բան չհիշել եւ կյանքը լիարժեք ապրել՝ ամբողջ սրտով, ամբողջ էմոցիաներով»։

Nameless Fest-ի գաղափարական ոգեշնչող ԳԵՈՐԳԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ, որն իր շուրջ է համախմբել երիտասարդությանն՝ անկախ ազգությունից, ընդգծեց․ «Մենք հոգնել ենք պաթոսից եւ հնչեղ անուններից։ Nameless-ը նշանակում է միայն էներգիա։ Ո՛չ ենք ասում բրենդներին եւ կարգավիճակներին։ Միայն երաժշտություն, ջուր եւ մարդիկ։ Մենք ուզում էինք, որ մեկ գիշերվա ընթացքում Երեւանը դառնար մեկ մեծ, զարկող օրգանիզմ, ինչը մեզ հաջողվեց»։

Չնայած ցնցող երեկոյին՝ Nameless Community կազմակերպության գործադիր տնօրեն ՎԱԶԳԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ձգտում է այս բնագավառում էլ ավելի կատարելության․ «Բալի կղզուց, Եվրոպայից եւ Մոսկվայից ձեռքբերված փորձը բերեցինք Երեւան։ Բայց մեր նպատակը պատճենելը չէ։ Մենք ուզում ենք այդ վայբը խառնել հայկական իրականության հետ եւ ստեղծել մի նոր բան»։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում