Երբվանից մինչև 16 տարեկան երեխաները նույնականացման քարտ ստանալու հնարավորություն կունենան
Մինչև 16 տարեկան երեխաները նույնականացման քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։
Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 տարեկան երեխաների համար՝ ծնողի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանից այն կդառնա պարտադիր։

