Շուտով կիմանաք, ով եմ ես եւ ինչ եմ ինձնից ներկայացնում. Վահագն Մկրտչյան

Շոու բիզնես

Ամառն արդեն անցյալում է, ու շատերն ամեն կերպ փորձել են վայելել արեւն ու ջուրը։ Շատ հայտնիներ իրենց լուսանկարներով կիսվել են սոցիալական ցանցերում եւ երբեմն էլ հպարտությամբ պատմել, թե ինչ գեղեցիկ ու շքեղ հանգիստ են ունեցել 2026-ի ամռանը։ Սակայն շատերի կողմից սիրված ու ճանաչված կերպարներին՝ հոպարին եւ հնդիկին, մարմնավորած հայտնի դերասան, հումորիստ եւ բլոգեր ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ չի հասցրել հանգստանալ այս ամռանը։ Փոխարենը նա մեծ նախագիծ է պատրաստել իր երկրպագուների համար, ինչի մասին էլ անկեղծացել է «Իրավունք»-ի հետ զրույցում։

— Վահագն, ինչպե՞ս անցկացրեցիք ամառը եւ որտե՞ղ:

Ամառը հիմնականում անցկացրել եմ Հայաստանում ու պիտի ասեմ, որ շատ շոգ է եղել. համենայն դեպս՝ չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես շատ եմ շոգել:  

Ոչ մի տեղ չե՞ք հանգստացել։

Իրականում՝ ոչ, աշխատանքների մեջ ենք եղել ու  չենք հասցրել, բայց սեպտեմբերից հուսամ՝ ինչ-որ բան կլինի։

— Իսկ հումորային նոր երգեր կլինե՞ն։

Հումորային տեսքով երգեր, հնարավոր է լինեն, բայց դեռ մտածում եմ, քանի որ որոշել ենք այնպես անել, որ ոչ միայն հումորային լինի, այլ նաեւ կոմերցիոն: Իմ կողմից մարմնավորված «հոպարին» հանդիսատեսը լսում է, բայց ինքն այդքան էլ կամերցիա չէ։

Փակագծեր կբացե՞ք, ինչի՞ մասին է խոսքը:

— Դեռեւս՝ ոչ, բայց շատ «թույն» պրոյեկտ է սպասվում, որը, հուսամ՝ շատերին դուր կգա։ Հավանական է, որ լինի սեպտեմբերին ու այն հնարավոր կլինի դիտել յութուբյան հարթակում:

Ամեն դեպքում, իր հայտնիությամբ ու դիտելիությունների քանակով հոպարը հաղթո՞ւմ է հնդիկին, թե՞ հակառակը:

Կարծում եմ՝ 50-50 է, որովհետեւ ե՛ւ հոպարին գիտեն, ե՛ւ հնդիկին: Այսինքն, իմ կողմից ստեղծված երկու կերպարներին հանդիսատեսը լավ գիտի, բայց ինձ՝ չգիտի: Ու հիմա այդ հաղորդումը, որի վրա աշխատում եմ, ունի միտում, հանդիսատեսին ներկայանալու եւ ցույց տալու թե ես ով եմ ու ինչ եմ ինձնից ներկայացնում: Այնտեղ ոչ մի կերպար չեմ խաղալու, լինելու եմ Վահագն Մկրտչյանը, բայց թե ինչ է լինելու՝ կիմանաք շուտով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում