Լեհաստանում հրդեհվել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանը
ՄիջազգայինԼեհաստանում հրդեհվել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանը։
Գիշերը հրդեհ է բռնկվել WB Electronics խոշոր մասնավոր պաշտպանական ընկերությունում, որը Ուկրաինայի համար արտադրում է FlyEye հետախուզական համակարգեր և Warmate «թափառող» անօդաչուներ։
Իրավապահ մարմինները հետաքննում են հրկիզումը։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղամարդը մտնում տարածք ցանկապատի միջով։ Մոտակայքում հայտնաբերվել է մեջքի պայուսակ և սվիտեր։
Թեեւ խոսվում է «ռուսական դիվերսիայից», սակայն ապացույցներ չկան:
Բայց, որ Ուկրաինայի համար զինամթերք արտադրող եվրոպական գործարանները սկսել են այսքան հաճախակի այրվել, հետաքրքիր է:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71421

