Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է. Իրանական փորձագետ
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրը, գնահատելով այն երկակի հարաբերությունները, որոնք ձեւավորվում են Թուրքիայի եւ Իսրայելի մաջ, վստահ է, որ թուրք-իսրայելյան պատերազմը դառնում է անխուսափելի։
«Ամերիկան և սիոնիստական ռեժիմը արդեն աննկատ ճակատ են ձևավորում Թուրքիայի դեմ։
Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր, որի համաձայն Իսրայելը Հունաստանի համար կկառուցի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ՝ «Աքիլեսի վահան», որը ներառում է «Դավթի պարսատիկ», «SPYDER» և «BARAK MX» համակարգեր։
Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է։ Այն անկասկած տեղի կունենա։ Թուրքիան շատ է ջանում վերահսկել և կառավարել իրավիճակը, բայց, ի վերջո, կներքաշվի պատերազմի մեջ և չի կարողանա խուսափել դրանից։
Լարվածությունը սրվում է արագ և պայթյունավտանգ կերպով։ Մի քանի օր առաջ Իսրայելը հարվածեց Ադլա քաղաքում գտնվող ավիաբազային, որտեղ տեղակայված էին թուրքական զորքերը։ Մի քանի թուրք զինվորներ զոհվեցին և վիրավորվեցին։
Ավելի վաղ՝ օգոստոսի 7-ի մոտ, Ռուսաստանը Սև ծովում հարվածեց թուրքական նավի։ Այս բոլոր իրադարձությունները որոշակի ուղերձ են կրում։
Էրդողանը գին կվճարի Իրանի և մուսուլմանների նկատմամբ իր դավաճանության համար։
Ինչպե՞ս։
Մի քանի օր առաջ տեղի ունեցան նաև Թուրքիայում քրդերի հետ կապված մի շարք իրադարձություններ։ Երկրում կան նաև ներքին հակամարտություններ։ Այս ամենը, ի թիվս այլ բաների, վկայում է ներքին հեղաշրջման հնարավորության մասին։
Եթե Ռուսաստանը մինչև հիմա զսպվածություն է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ, դա պայմանավորված էր Իրանով և նրանց ընդհանուր շահերով Սիրիայում և Կովկասում։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է։
Թուրքիան իր դավաճանությամբ խախտել է խաղի կանոնները և զայրացրել Իրանին, Ռուսաստանին և նույնիսկ Չինաստանին։
Եվ Թուրքիան Իրան չէ, ուստի կարող է միաժամանակ կռվել մի քանի ճակատներում։
Այո, Թուրքիան ունի ուժեղ բանակ, դրանում կասկած չկա։ Բայց այն, անշուշտ, չունի այնպիսի հզոր համակարգային հնարավորություններ, ինչպիսին է Իրանը, որը միաժամանակ բախվում է ՆԱՏՕ-ին, արաբական պետություններին, ԱՄՆ-ին և Իսրայելին։
Եթե Էրդողանը ժամանակին ձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ Թուրքիայի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ բարելավելու համար, այդ երկրները դեռ կարող են օգնության ձեռք մեկնել»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71432

