Երգչուհի Զառան հուզիչ գրառում է արել որդիների մասին
ՄշակութայինՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի ԶԱՌԱՆ (Մգոյան) շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ եւ սոցցանցնում հրապարակել ֆոտոշարք՝ որդիների հետ։
«Շնորհավոր Սեպտեմբերի 1։ Դե ինչ, ուսումնական տարին պաշտոնապես բացված է։ Լուսանկարում իմ գլխավոր «աշակերտներն» են։ Մաքսը գնում է 9-րդ դասարան։ Ամառվա ընթացքում հասունացել է, նիհարել, այնքա՜ն է մեծացել… Իսկ Դանյան՝ 10-րդ դասարան, եւ արդեն հոգեբանորեն պատրաստվում է քննություններին։ Նա հստակ գիտի, թե որքան կարեւոր է այս երկու տարիները օգտակար ու արդյունավետ անցկացնել։
Ու այո՛… հիմա նրանց վրա ավելի դժվար է ազդել․ յուրաքանչյուրն արդեն ձեւավորված անհատականություն է։ Իսկ իմ խնդիրն է պարզապես հավատալ նրանց եւ լինել նրանց հենարանը։ Գրկում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր գնում են դպրոց՝ ե՛ւ աշակերտներին, ե՛ւ ծնողներին, ե՛ւ ուսուցիչներին։ Թող առջեւում շատ հետաքրքիր ու գեղեցիկ բաներ լինեն, իսկ եթե որեւէ դժվարություն էլ առաջանա՝ միասին կհաղթահարենք։ Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորում եմ, սիրելինե՛րս», - գրել է երգչուհին։

