Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՍեպտեմբերի 2-ի և 6-ի գիշերը և կեսօրից հետ, 4-5-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։
Երևանում՝ սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.3°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.3°C

