Օգոստոսին ուկրաինական բանակը կորցրել է 42,865 մարդու. ՌԴ ՊՄ
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերում 2026 թվականի օգոստոսին անձնակազմի ընդհանուր կորուստների թիվը կազմել է 42,865։
Ըստ հաղորդագրությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստների ընդհանուր թիվը 2026 թվականի սկզբից ի վեր կազմում է 310,415՝ վիրավորներ և զոհեր։
Անցյալ տարի օգոստոսին թշնամու անձնակազմի կորուստների ընդհանուր թիվը, ըստ հաղորդագրությունների, կազմել է 40,575։
Խոսքը առաջնագիծի հատվածում մոտավոր կորուստների մասին է՝ առանց հեռահար հարվածների հետևանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների հաշվարկի։

