Կարո՞ղ է բրիտանացիներն էլ Արմեն Սարգսյանին են գերեվարել․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք
ՀՀ չորրորդ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը կենդանության որեւէ նշույլ ցույց չի տվել, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դատում են, երբ ընդդիմադիր առաջնորդներին կալանավորում են, երբ Տիգրանաշենը համարում են ադրբեջանական, երբ Անկախության հռչակագրից հրաժարվում են, հանկարծ որոշել է շնորհավորել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ՝ այն համարելով նոր ու լուսավոր երազանքների մեծ ճանապարհի սկիզբը։ «Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձեւավորում բարեկիրթ հասարակություն, կերտում ուժեղ պետություն եւ ապահով ապագա», - գրել է նա՝ այդպես էլ չհստակեցնելով՝ հայրենի՞ պետությունը նկատի ունի, թե՞ որեւէ պետություն, ապագա՝ որտե՞ղ, Մեծ Բրիտանիայո՞ւմ։ Տարօրինակ է, չէ՞, պետության նախագահ լինես, հետո հեռանաս պաշտոնից ու քո գործառույթը համարես հեռուներից միայն ֆիկտիվ շնորհավորանքներ հղելը։ Այսպիսի կարգավիճակում, երեւի, եթե չհաշվենք Բաքվի բանտերում գերեվարված Արցախի նախագահներին, մեկ էլ Արմեն Սարգսյանի օրին Նիկոլաս Մադուրոն է, որը 2026-ի հունվարին ԱՄՆ-ի ռազմական գործողության արդյունքում գերեվարվեց Վենեսուելայում եւ տեղափոխվեց ԱՄՆ։ Կարո՞ղ է բրիտանացիներն էլ Արմեն Սարգսյանին են գերեվարել․․․
 
Իսկ 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ աղմկահարույց գործընթացների նկատմամբ լռություն պահպանող՝ իշխանությանը մոտ կանգնած «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչներ հանկարծ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում միջազգային թեմաներով։ Իրավապաշտպան ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ գրասենյակը, օրինակ, 135 կազմակերպությունների հետ միասին որոշել է պաշտպանել Միջազգային քրեական դատարանը՝ այն միջազգային բանավեճի ֆոնին, որի ընթացքում ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄՔԴ-ի նկատմամբ, իսկ Մալի, Բուրկինա Ֆասո, Նիգեր, Վենեսուելա եւ Չադ պետությունները հայտարարել են Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին։ Բայց Հայաստանի ներսում մարդու իրավունքների խնդիրների, Արցախի բռնի տեղահանման ու հայերի իրավունքների պաշտպանության հարցերում նույն եռանդը ամենեւին չի նկատվում։ Ու այստեղ հարց է ծագում՝ իրավապաշտպանությունը որտեղի՞ց է սկսվում՝ Հայաստանի՞ց, թե՞ այնտեղից, որտեղ հերթական միջազգային գրանտային թեման է հայտնվում։
 
Կարգալույծ հռչակված նախկին հոգեւորական ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ էլ, որը դուրս է եկել Մայր Աթոռի դեմ ու վարկաբեկող եւ զրպարտիչ հայտարարություններ է անում բարձրաստիճան հոգեւորականների հասցեին, այժմ պիտի ներողություն խնդրի, այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքով։ Պարզվում է՝ դատարանը բավարարել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցը: Դատարանը (նախագահությամբ դատավոր` էմին Աբգարյանի) վճռել է պարտավորեցնել պատասխանող Ասատրյանին հրապարակայնորեն հերքել Միքայել սրբազանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները՝ հետեւյալ տեքստով․ «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տեռորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաեւ կին եւ աղջիկ ունի, բացահայտ սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ասատրյանից հօգուտ հայցվոր Միքայել սրբազանի, որպես զրպարտության համար փոխհատուցում, բռնագանձվելու է մեկ միլիոն ՀՀ դրամ։ Բա քեզ պե՞տք էր, Ստեփա՛ն։
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում