Թեժ է լինելու․ ինչ է սպասվում 18 արդարների գործով դատական նիստին
ՆերքաղաքականԳալիք նիստը թեժ է լինելու. դատարանը փորձագետներ է կանչել 18 արդարների գործով դատական նիստին: Հարցաքննվելու են զենքերի փորձաքննություն կատարած անձինք:
Այս դատական նիստին կրկին քննվելու են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցները։
Հիշեցնենք, որ Բագրատ արք. Գալստանյանը, Արթուր Սարգսյանը և Վահագն Չախալյանը շարունակում են մնալ ապօրինի տնային կալանքի մեջ, իսկ գործով մյուս մեղադրյալները՝ վարչական հսկողության տակ՝ տարատեսակ սահմանափակումներով։
Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):

