«Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ՌՊԼ վերադարձի լուրերը
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Մոսկվայի «Դինամո» հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող լուրերը։
«Դա ճշմարտությանը չի համապատասխանում»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру» առցանց պարբերականը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ռուսական ակումբը կարող է վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանն Իսպանիայի առաջնությունում հասցրել է մասնակցել միայն մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

