Հեղինակավոր AS պարբերականը անդրադարձել է Սևիկյանի` Իսպանիա հեղափոխությանը
ՍպորտԻսպանական հեղինակավոր AS պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշից» իսպանական «Սեուտա» տեղափոխությանը։ Հայ ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
«Սևիկյանի տեղափոխությունը հատկանշական է նրա անցած բազմազան ճանապարհի շնորհիվ․ նա հասցրել է խաղալ մի քանի երկրներում և երկու հավաքականներում»,- նշում է AS-ը՝ հիշեցնելով ֆուտբոլիստի անցած ուղին։
Պարբերականը հատուկ ընդգծում է նաև Սևիկյանի միջազգային կարիերան․ Ռուսաստանի տարիքային հավաքականներում հանդես գալուց հետո նա վերջնական ընտրություն կատարեց հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի։
«Սևիկյանը կարող է գործել երկու եզրերում՝ հատկապես աջից, ինչպես նաև հիանալի տեղաշարժվել կենտրոնում։ Նա աչքի է ընկնում միջին և հեռահար տարածություններից կատարած հարվածներով, թիմակիցների հետ արագ համագործակցելու և վճռորոշ, վերջին փոխանցումը գտնելու կարողությամբ»,-գրում է իսպանական ակումբը։

