Գանձասար-Կապանը նոր գլխավոր մարզիչ ունի
Արխիվ 16-20«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է փորձառու մասնագետ Կարեն Բարսեղյանը։
Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնում Կարեն Բարսեղյանը փոխարինել է Աշոտ Բարսեղյանին, որը ստանձնել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք` Կարեն Բարսեղյանը մարզչական կարիերայի ընթացքում տարբեր տարիբերին աշխատել է «Ուլիսում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և այլ թիմերում:

