Կային առաջնահերթությունների տարբերություններ. Քաղաքագետը Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
ՆերքաղաքականԿողմերին չհաջողվեց կոտրել այն ճգնաժամը, որի մեջ են հիմա հայ-ռուսական հարաբերությունները: Կողմերից յուրաքանչյուրը եկել էր հանդիպման կարծես թե տարբեր առաջնահերթություններով,-անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը նման դիտարկում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը, մանրամասնելով.
- Ռուսաստանի պարագայում առաջնահերթություն էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հեռանկարը, իսկ Փաշինյանն իր խոսքը սկսեց Հայաստանում գործող ռուսական ընկերություններից ու սլաքներն ուղղեց դրանցից անարդյունավետ աշխատողներին:
Կարող ենք ենթադրել, որ խոսքը «Հարավկովկասյան երկաթուղու» մասին է ու վերջին օրերին նաև Հայաստանից հնչող հայտարարությունները այն մասին, որ ապաշրջափակման պատմական հնարավորության համատեքստում պետք է լուծում գտնել այն խնդրին, որը ստեղծված է երկաթգծի ռուսական կոնցեսիայի պատճառով, քանի որ սա վանում է արևմտյան ներդրողների, պետք առաջնահերթ է լուծել, որն ուղիղ բխում է ԹՐԻՓՓ-ի հաջողությունից, այն դարձել է մյուս բոլոր արտաքին օրակարգերն իր հետևից քաշող լոկոմոտիվը:
Արձանագրում ենք, որ կային առաջնահերթությունների տարբերություններ: Չգիտենք՝ հանդիպման փակ հատվածում խնդիրներից ո՛րն է քննարկվել, ո՛րը՝ ոչ ու ինչ խորությամբ, բայց կարող ենք արձանագրել, որ իրավիճակը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչև հանդիպումը, այսինքն՝ կողմերի տեսակետները վիճելի հարցերում շարունակում են մնալ իրարից հեռու, թեև չի բացառվում, որ որոշ կետեր ավելի մոտարկվել են, որոնց մասին դեռ տեղյակ չենք:

