Wall Street Journal. Ռուսաստանը հանդուգն հարձակումներով փորձարկում է ՆԱՏՕ-ի՝ բաց պատերազմից զերծ մնալու ունակությունը
ՄիջազգայինԸստ Wall Street Journal-ի՝ Ռուսաստանը հանդուգն հարձակումներով փորձարկում է ՆԱՏՕ-ի՝ բաց պատերազմից զերծ մնալու ունակությունը։
Ռուսաստանի կողմից Եվրոպայում ավելի ու ավելի հանդուգն հարձակումները (սաբոտաժ, հրկիզում, մահափորձեր և այլն) դաշինքի առաջնորդների համար դիլեմա են առաջացնում. արդյոք նրանք պատրա՞ստ են պատասխանել Մոսկվային պատժամիջոցներից բացի որևէ բանով։
ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները մինչ այժմ չեն ցուցաբերել ցանկություն՝ դաշինքն օգտագործելու որևէ այլ բանի համար, բացի իրենց սահմանները պաշտպանելուց և Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց։ Այնուամենայնիվ, որոշ եվրոպացիներ ասում են, որ իրենց առաջնորդների գործողությունները չափազանց անհամարձակ են՝ Կրեմլի սադրանքները կանխելու համար։
«Պուտինի վրա ճնշում պետք է գործադրվի այնտեղ, որտեղ ամենից շատ ցավում է։ Յուրաքանչյուր հիբրիդային հարձակման դեպքում Գերմանիան պետք է մեծացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը», - ասում է Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին շտաբի պետ Նիկո Լանգեն։
Նրա կարծիքով՝ ամբողջ ռուսական «ստվերային նավատորմը» պետք է արգելափակվի, իսկ ռուս դիվանագետներին պետք է արգելվի ազատ տեղաշարժվել ԵՄ երկրների միջև, ինչպես նաև պետք է մեծացվի ճնշումը այլ երկրների վրա, որոնք շրջանցում են եվրոպական պատժամիջոցները՝ Մոսկվային օգնելու համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71524

