«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որոնցում փորձեր են արվում ներկայացնել, թե իբր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ճնշումներ են գործադրվել գործարար Հարություն Քնարյանի նկատմամբ:
Մեր տեղեկություններով, Հարություն Քնարյանը, որն իրեն դիրքավորել և գովազդում էր որպես շաքարավազի շուկայում նոր մենաշնորհ ունեցող խոշոր խաղացող, իր բիզնես գործունեության ընթացքում մշտապես ստացել է Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությունը։ Նախկին վարչապետը միջնորդել է տարբեր գործարարների, բանկերի և գործընկերների, որպեսզի նրան տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ՝ բիզնեսը զարգացնելու համար: Սակայն հետագայում ի հայտ է եկել իրական պատկերը. Հարություն Քնարյանը խոշոր պարտքեր է կուտակել իր բոլոր գործընկերների նկատմամբ: Չկարողանալով սպասարկել այդ ահռելի ֆինանսական պարտավորությունները՝ նա ընտրել է շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհը: Այժմ նա փորձ է անում Հովիկ Աբրահամյանի անունը շահարկել իր կուտակած պարտքերի պատմության մեջ:
«Փաստին» չհաջողվեց կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, մեր տեղեկություններով, նրա փաստաբանական թիմն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ապատեղեկություն տարածող աղբյուրի դեմ: Ինչպես նաև, մեր տեղեկություններով, փաստաբանական թիմը պատրաստվում է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվամիջոցներին, էջերին ու հարթակներին, որոնք կտարածեն նմանատիպ զրպարտչական բովանդակությամբ ապատեղեկատվություն:
Փաստացի, բոլոր ընկերությունների և բանկերի մասով նրա պարտքերի հանրագումարն ու աշխարհագրությունը պարզապես ահռելի են. խոսքը վերաբերում է տասնյակ կազմակերպությունների ու գործընկերների, ինչը ակնհայտորեն փաստում է, որ սեփական խնդիրները մեկ անձի «գրպանը գցելը» էժանագին մանիպուլ յացիա է և կուտակված պարտքերից խուսափելու ձախողված փորձ: Այսպիսով, հերթական անգամ պայթեց տարբեր քարոզչամեքենաների կողմից գովերգված «մենաշնորհ վերացնողի» փուչիկը, և պարզ դարձավ, որ գործ ունենք տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած, շարքային ներքին «խոպանչիներից» մեկի հետ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71525

