Իրավիճակը կրիտիկական է Կիևի համար. Dhe Washington Post
ՄիջազգայինԻրավիճակը կրիտիկական է Կիևի համար: «Գերան» հրթիռային անօդաչուները ավելի ու ավելի են ծանրաբեռնում Ուկրաինայի օդային պաշտպանությունը, գրում է Dhe Washington Post–ը:
Միայն օգոստոսին ռուսական բանակը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 2800 ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքեր, հայտնում է աղբյուրը։
«Գերան-4»-ը և «Գերան-5»-ը կարող են զարգացնել մինչև 400 կմ/ժ արագություն՝ մոտավորապես կրկնակի ավելի, քան նախորդ մոդելները։ Դրանց լայնորեն օգտագործումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի վրա։
Նման թիրախները որսալու համար Ուկրաինան ստիպված է լինում օդ բարձրացնել մարտական ինքնաթիռներ։
Ուկրաինացի պաշտոնյաները խոստովանում են, որ Ռուսաստանը կարող է տարեկան արտադրել տասնյակ հազարավոր ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքեր։
Երկարատև գիշերային և ցերեկային հարձակումների ֆոնին Կիևում և այլ խոշոր քաղաքներում կյանքը գնալով խաթարվում է, հայտնում է Dhe Washington Post–ը։

