Ռուսաստանը հարձակվեց և այրեց Coca-Cola-ի գործարանը. սա հստակ ազդանշան է Ամերիկային. Զելենսկի
ՄիջազգայինՌուսաստանը հարձակվեց և այրեց Coca-Cola-ի գործարանը. սա հստակ ազդանշան է Ամերիկային, ասում է Զելենսկին։
«Արդեն Coca-Cola-ն է այնպիսի թշնամի նրանց համարէ, որ նրանք այն այրում են Geranium անօդաչուներով։ Ռուսաստանը չէրկարող չիմանալ, որ սա ամերիկյան օբյեկտ է», - ասաց Զելենսկին։
Ռուսական բանակը մինչ այս Ուկրաինայում խոցել է նաեւ այլ ամերիկյան պատկանելիության օբյեկտներ՝ Cargill, Boeing, Mondelez և Philip Morris։ Վաշինգտոնի հանրային արձագանքը նման միջադեպերին մինչ այժմ մնացել է լռությունը. նախորդ հարվածներից մեկից հետո Թրամփը պարզապես հայտարարել է, որ «դժգոհ է»։
Վերջին փուլում հարվածներ են ստանում ոչ միայն ամերիկյան, այլ նաեւ Ուկրաինայում տեղակայված բրիտանական օբյեկտները: Սա պարզ ազդակ է՝ ՌԴ-ն պաշտոնապես էլ է հայտարարել, որ Ուկրաինային զենք եւ այլ ռազմական մատակարարումներ իրականյացնողներին ընկալում է, որպես պատերազմի մեջ ներգրավված կողմ:

