«Հրապարակ»․ Արևմուտքն էլ իր պահանջներն է ներկայացնում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարուց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։
Հիշեցնենք, որ նրան Փաշինյանը պաշտոնանկ արեց՝ Ալեն Սիմոնյանին պաշտոն տալու համար: Արեւմուտքն առաջարկում է իր «մարդուն» գործուղել ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը: Բայց ռուսաստանյան իշխանությունները ժամանակին ամեն ինչ արեցին, որ Գրիգորյանն ԱԳ նախարար չնշանակվի, այս անգամ էլ ամեն գնով կխոչընդոտեն դրան»:

