«Ժողովուրդ». Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։
Մինչդեռ դրանք բարելավելու ուղղությամբ անձամբ Փաշինյանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար դեսպանի աշխատանքը ոչինչ է այդ հարթության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։
Վարչապետն արդեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Մոսկվա, որտեղ քննարկվելու են նաև տարածաշրջանային գործընթացներն ու Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները։ Թե ով, ի վերջո, կստանձնի Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեռ հայտնի չէ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71564

