Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են օդանավակայանը. ինքնաթիռներն այրվում են
ՄիջազգայինԴեռ գիշերվանից սկսված Կիևի վրա հարձակումը վերսկսվել է օրվա առաջին կեսին: Այս պահին հայտնի է, որ ռուսական հրթիռները հարվածել են Ժուլյանի օդանավակայանին:
Ռադայի որոշ պատգամավորներ հայտնում են Կիևում խոցումներից հետո բռնկված նոր հրդեհների մասին, իսկ Կիևի օդանավակայանում ինքնաթիռներն այրվում են։
Ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են «Ռեսպուբլիկա Պարկ» առևտրի կենտրոնի մոտ գտնվող «Նովա Պոշտա» տերմինալին՝ առաջացնելով խոշոր հրդեհ։

