Նեկրոդատավարությունների երկիր Հայաստան 

Վերլուծություն

Իշխանությունը դատում է հիվանդներին ու տարեցներին, մեղադրում մահացածներին եւ արդարադատությունը վերածում քաղաքական թատրոնի, բայց, միեւնույն ժամանակ, խոստանում է մեզ տանել Եվրոպա։ Իսկ ի՞նչ ճանապարհով, մի՞թե դեպի Եվրամիություն տանող ճանապարհն անցնում է դրախտով ու դժոխքով։

Ժողովրդավարությունը միայն եվրոպական դրոշներով լուսանկարվելը չէ, Բրյուսել այցելելը չէ, «եվրոպական օրակարգ» բառերը կրկնելը չէ, հակառուսականությունը չէ։ Եվրոպական ժողովրդավարության հիմքում շատ ավելի պարզ բաներ են՝ օրենքը պետությունից վեր է, դատարանը իշխանությունից անկախ է, մեղադրյալը մեղավոր չէ, քանի դեռ դատարանը հակառակը չի հաստատել, իսկ պետությունը նույնիսկ իր ամենաատելի հակառակորդի արժանապատվությունը պարտավոր է պահպանել։

Եվ ահա այս ֆոնի վրա Հայաստանում վերջին տարիների մի շարք գործընթացներ արդեն ստիպում են մտածել՝ գուցե մենք ժողովրդավարության ինչ-որ նոր, հայկական տեսա՞կ ենք կառուցում։ Այնպիսի մի համակարգ, որտեղ քաղաքական իշխանության համար անհարմար մարդկանց մի մասը հայտնվում է քրեական գործերում, մի մասը՝ դատարաններում, իսկ մի մասն էլ՝ նույնիսկ մահից հետո։ Այդ համակարգի համար ամենահարմար անունը թերեւս նեկրոդատավարությունն է։ Ոչ թե իրավական տերմին։ Ոչ թե գիտական հասկացություն։ Այլ քաղաքական բնորոշում այն իրավիճակի համար, երբ արդարադատության համակարգը սկսում է գործել նույնիսկ այնտեղ, որտեղ մեղադրյալն այլեւս ֆիզիկապես գոյություն չունի եւ չի կարող սեփական անունից խոսել։

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՏԳԱՐԱԿԸ

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին, անդրադառնալով Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու տեսարանին, հայտարարել է, որ շնորհակալություն է հայտնում պատգարակը բռնող իրավապահներին՝ «սիմուլյանտին» այն տեղը տանելու համար, որտեղ պետք է տանեին։ 

Այստեղ կա մի բան, որը պետք է տարանջատել։ Գագիկ Խաչատրյանը կարող է մեղավոր լինել, կարող է անմեղ լինել, բայց այդ հարցը պետք է որոշի դատարանը՝ ապացույցների հիման վրա։ Բայց հիվանդ մարդուն պատգարակով դատարան տեղափոխելու տեսարանը քաղաքական հաղթանակի խորհրդանիշ դարձնելն արդեն ուրիշ հարց է։ Պետության ուժը պետք է չափվի ոչ թե նրանով, թե որքան դաժան կարող է լինել իր թշնամու նկատմամբ, այլ նրանով, թե որքան օրենքով է վերաբերվում նույնիսկ այն մարդուն, որին մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ։

Դատախազությունը, իր հերթին, հայտնել է, որ Խաչատրյանի վերաբերյալ 2025 եւ 2026 թվականներին նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի արձանագրվել, իսկ լրացուցիչ գնահատման համար անհրաժեշտ է ՄՌՏ հետազոտություն, որից նա հրաժարվել է։ Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջության պաշտպանության ներպետական միջոցներն արդեն սպառված են։ Այսինքն՝ այստեղ կա իրական իրավական վեճ։ Եվ հենց այդ պատճառով էլ քաղաքական իշխանության կողմից «սիմուլյանտ» բառի օգտագործումն առավել խնդրահարույց է։ Որովհետեւ դատարանը դեռ պետք է որոշի՝ մարդը հանցագործ է, թե՝ ոչ։ Մինչդեռ վարչապետի աթոռին նստածն արդեն դարձել է նախնական դատավճռի հեղինակ։

ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՉԷ, ՈՐ «ՄԱՀԱՑԱԾԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ»

Ավելի հետաքրքիր է մեկ այլ զարգացում։ 2026 թվականին «Մարտի 1»-ի գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ, որը մահացել էր դեռեւս 2019 թվականին։ Իսկ դրան հաջորդեց այն, որ 2026 թվականի օգոստոսի 24-ին դատախազությունը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս մի շարք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այդ ցանկում ներառվել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մահացել է դեռեւս 2008 թվականին։ Այսինքն՝ գործ ունենք ոչ թե մեկ քրեական գործի պատմության, այլ մի ամբողջ շղթայի, որտեղ դատվում են հանգուցյալները, մի ոտքը գերեզմանում գտնվող ծանր հիվանդները եւ այսպես շարունակ։

Սա այլեւս քաղաքական խայտառակ մշակույթի հարց է։ Մի պետությունում, որն ասում է. «Մենք Եվրոպա ենք գնում», պետք է շատ հստակ սահման լինի արդարադատության եւ քաղաքական հաշվեհարդարի ընկալման միջեւ։

«ԹԱԼԱՆԸ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տարիներին իշխանության ամենաուժեղ քաղաքական խոստումներից մեկը նախկին համակարգի կոռուպցիոն ժառանգության դեմ պայքարն է։ Եվ այստեղ էլ կա սկզբունքային հարց։ Եթե նախկին պաշտոնյան հանցագործություն է կատարել՝ թող պատասխան տա։ Եթե պետական գույք է յուրացվել՝ թող վերադարձվի։ Եթե կաշառք է վերցվել՝ թող դատարանը ապացուցված հանցագործության համար պատիժ նշանակի։ Բայց հակակոռուպցիոն պայքարը չի կարող վերածվել քաղաքական վրեժխնդրության թատրոնի։ Որովհետեւ այդ պահին կոռուպցիայի դեմ պայքարը կորցնում է իր գլխավոր առավելությունը՝ իրավական չեզոքությունը։

Եվ ահա այստեղ իշխանության եվրոպական խոստումը բախվում է սեփական տրամաբանությանը։ Մի կողմից՝ իշխանությունը խոսում է Եվրոպայի մասին։ Մյուս կողմից՝ հասարակությանը ցույց է տրվում պատգարակով դատարան տեղափոխվող նախկին պաշտոնյա։ Մի կողմից՝ խոսվում է իրավական պետության մասին, մյուս կողմից՝ մահացած նախկին պաշտոնյաների նկատմամբ սկսվում են նոր քրեական գործընթացներ։ Եվ այստեղ գալիս է ամենակարեւոր հարցը՝ մեր երկրում արդարադատությո՞ւն է իրականացվում, թե՞ քաղաքական անցյալ են դատում։

Վտանգավորն այն նախադեպն է, երբ պետությունը սկսում է սովորել, որ քաղաքական խնդիրները կարելի է լուծել քրեական գործերի լեզվով։ Այսօր դա կարող է կիրառվել քո քաղաքական հակառակորդի նկատմամբ։ Վաղը՝ քո։ Իսկ ի՞նչ է անում մանդատավոր ընդդիմությունը, կհարցնեք՝ դուք։ Իսկ պատասխանը հստակ է՝ մեռած են, թաղած չեն, հավանաբար, սպասում են մինչեւ կդատեն իրենցից յուրաքանչյուրին, մնում է զուտ որոշել՝ ում կենդանության օրոք, ում՝ հետմահու։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում