Դանակը ոսկորին ա հասնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԺՈԽԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
(ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՐԱԿՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ նիհիլիստների` էս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, կգա օրը` քրեական գործով անցնող հանգուցյալներին էլ արտաշիրիմում անելուց հետո դատարան կբերեն։
ՏԵՍԱԿԵՏ
(ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՎԱՂՆ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԴՐԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ. ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` Պուտինը Հայաստանից ռազմաբազան հանելով, իրականացնում է ավելի քան 30 տարի առաջ ԼՏՊ-ի` «Հայաստանի պաշտպանությունն իր անպաշտպանության մեջ է» հայտնի ծրագիրը։
**
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ
(ՔՆՆԻՉՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԳԵՐԼԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒՆ ԳՆԱԼ ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչեւ լույս։
**
ՑԻՎԻԼ ՊԱԴՎԱԼ
(ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԻՎԱՆԴ ՎԻՃԱԿՈՒՄ ՊԱՏԳԱՐԱԿԻ ՎՐԱ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բանից պարզվում է, որ ԿԳԲ-ի պադվալում պատժախցերից բացի նաեւ բժշկական ռեանիմացիոն բոքս կա։
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` հետեւելով Պուտինի` Հայաստանին առնչվող հայտարարություններին, հանգում ես այն մտքին, որ նա Հայաստանի ապագայի նկատմամբ հայ եվրոպամետներից ավելի եվրոպամետ է։
**
ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Ա ՀԱՍՆԵԼՈՒ
Ըստ քաղվերլուծաբանների` սրանք էնքան են դավադիտ անելու, որ մի օր Պուտինը վերցնի ու озверин խմի։
**
ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդ այնպիսին չպետք է լինի, որ ինչ-որ մեկին սպանեն, ասեն` նրա փոխարեն դրան պիտի սպանեին։
**
ՀՈՒԴԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍԻՄՎՈԼ
(ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՆՈՐԱՏՈՒՆԿ ՀՈՒԴԱՅԱԾԱՌԵՐ ՎՆԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բնական է, որ Նիկոլի իշխանության օրոք մասսայական հուդայածառեր են տնկվում, եւ նաեւ օրինաչափ է, որ դրանք չսիրողներ էլ կան։
**
ՆԻԿՈԼԸ ԱՆԽՏԻՐ ԿԵՆԴԱՆԻ ՈՒ ՄԵՌԵԼ ԴԱՏՈՒՄ Է
Կառավարությունից հայտնում են, որ այսուհետ դատավարություններ կանեն նաեւ դիահերձարաններում ու գերեզմաններում, ինչպես նաեւ արտաշիրիմումներ կարվեն, ու մահացած «մեղադրյալներին» տանելու են դատարան եւ արդարադատություն իրականացնեն։

