Նիկոլը Հայաստանը դնում է գոյաբանական սպառնալիքի տակ

Հրապարակախոսություն

Հայաստանի եւ Ռուսաստանի թշնամի Արեւմուտքը եւ Արեւմուտքի հայտնի ուժերը, հնարավոր է, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, Նիկոլին 2018-ից իշխանության են բերել ու Նիկոլն իշխանության է եկել՝

1․ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքները պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելու եւ Հայաստանը նրանից ռազմավարական առումով կախյալ դարձնելու,

2․ Հայաստանից ՌԴ սահմանապահներին աստիճանաբար հանելու,

3․ Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու,

4․ այստեղ 300 000 ադրբեջանցիների բնակեցման,

5․ նաեւ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար միգրանտների մուտքը մեր երկիր թույլատրելով, Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու եւ այլանդակելու,

6․ ՀԱԷԿ-ը փակելու,

7․ Հայաստանում այլասերման օրենսդրությունը (Լանզարոտի եւ Ստամբուլյան կոնվենցիաներ) վավերացնելու, ԼԳԲՏ-ների, քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործունեությունը լիովին անխոչընդոտ դարձնելու,

8․ Ամենայն հայոց կաթողիկոսին բանտարկելու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների,

9․ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու,

10․ Այստեղից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու, ՌԴ-ի հետ երբեմնի դաշնակցային հարաբերությունները թշնամականի վերածելու,

11․ Ադրբեջանի, հնարավոր է, նաեւ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրականացման կամ հայերին իրենց հայրենիքից հարկադիր արտագաղթի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, Հայաստանի պետականությանը, բուն պետության գոյությանը վերջ տալու նպատակներով:

Վերոնշյալ նպատակների մի մասը Նիկոլն արդեն իր ոհմակի եւ արտաքին հովանավորների կամ տերերի աջակցությամբ, իսկ որոշ դեպքերում մասնակցությամբ իրականացրել է, իրականացման հերթի մեջ են մյուսները:

Իսկ լսեցի՞ք, կարդացի՞ք, թե սեպտեմբերի 1-ին շատ հստակ ու միանգամայն որոշակի ինչ ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու առնչությամբ:

Նիկոլի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել իր ռազմաբազան Հայաստանում, սակայն եթե Հայաստանը կարծի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, «մենք վաղը կմեկնենք»։

Կարո՞ղ ենք ենթադրել կամ եզրահանգել, որ ՌԴ նախագահը դա հենց այնպես չի ասել, որ Պուտին-Նիկոլ բանակցությունների փակ մասի ընթացքում կամ բիշքեկյան կուլիսներում ինչ-որ կարճ զրույցի ժամանակ Նիկոլը բարձրացրել է այդ հարցը կամ առնվազն ակնարկել այդ մասին… Այդ մասին է հուշում նաեւ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլի հետեւյալ հայտարարությունը. «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի»:

Սա դիվանագիտական լեզվով նշանակում է հավաքեք ձեր բազան ու ձեր փասա-փուսեն քաշեք Հայաստանից: Այսպիսով Նիկոլը, իրականությանը ճիշտ հակառակ գնալով, գրեթե ուղղակիորեն հայտարարում է Ռուսաստանին, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, ավելորդություն է:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ եւ ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու ցեղասպան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ոչ միայն միանգամայն սպասելի, այլեւ, դատելով ամենից, ծրագրվող ցեղասպանությունից: Էրատո ջոկատի հետույքո՞վ գուցե… Նիկոլի ոհմակի (չարախմբի) «գիտնականները» բունկերում այն երկարատեւ ու բարդ մշակումներից հետո մարդկությանը ցայսօր անհայտ ինչ-որ մի սարսափազդու զենքի՞ են վերածել, եւ Հայաստանի բնակչությունը պարզապես անտեղյակ է էրատոների գոյության ու դրանով հուսալիորեն պաշտպանված լինելու մասին: Իսկ եթե լուրջ…

Իսկ եթե լուրջ, ապա Արցախի Հանրապետությունը Ալիեւին վաճառած կամ նվիրած, միով բանիվ, պետական դավաճանությամբ հանձնած ու կործանած Նիկոլը հիմա էլ, շարունակելով իր սողացող պետական դավաճանությունը, Հայաստանի կործանման նախապատրաստական քայլերն է իրականացնում անպատիժ կերպով, քանի որ «իրավապահ» մարմինների որոշ քաղաքական պոռնիկներ անտեսում են վերոնշյալ փաստերը, իրողությունները:

Ի դեպ, Հայաստանի Քրեական օրենսգրքում շատ խոշոր բաց կա, դրանում բացակայում է պետական դավաճանություն կատարած գոնե երկրի ղեկավարների համար մահապատիժ նախատեսող հոդված: Եվ պետք է մտածել նաեւ, թե ինչ պետք է անել այս պարագայում:

Հարկ կա՞ բացատրելու, որ Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) կողմից Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելուն հասնելը նշանակում է կանաչ լույս վառել Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ, որպեսզի նրանք դյուրությամբ հասնեն իրենց պահանջների կատարմանը:

Բոլոր պահանջների կատարմանը, միգուցե ոչ միանգամից, աստիճանաբար, բայց բոլոր, այդ թվում նաեւ՝ Հայաստանի կողմից պաշտոնապես հայտարարելուն, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանություն չի եղել, Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցմանը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը եւ Անկախության հռչակագրից հրաժարվելուն, քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարներով Սեւանա լիճը եւ Զոդի ոսկու հանքն Ադրբեջանին հանձնելուն, Երեւանն ադրբեջանական քաղաք հայտարարելուն, Արցախյան պատերազմների ընթացքում Ադրբեջանի կրած վնասները ռազմատուգանքի ձեւով կամ այլ կերպ փոխհատուցելուն, Ադրբեջանի դեմ Արցախյան շարժման սկզբից սկսած մարտնչած հրամանատարներին, բարձրաստիճան սպաներին, հերոսներին, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, վարչապետներին Ադրբեջանին հանձնելուն, իսկ այս պահանջներից որեւէ մեկի կամովին կատարումից հրաժարվելու դեպքում, քանի որ արդեն ռազմաբազան չի լինի, իրենց պահանջների կատարմանը հասնել ուժի միջոցով, ինչը նշանակում է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմն այս անգամ ավարտին կհասցնի հայերիս կիսատ մնացած ցեղասպանությունը կամ, «լավագույն դեպքում», հայերիս կհարկադրի մեր հայրենիքից հեռանալ, ինչը հավասարազոր է ցեղասպանության:

Այո, հենց սա՛ է սպասվում Հայաստանից ՌԴ 102-րդ ռազմաբազան հանելու դեպքում: ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ բազմաթիվ հրապարակումներ եմ կարդում, այդ թվում նաեւ՝ քաղաքական շատ հայտնի գործիչների, գրեթե բոլորը, ընդդիմադիր խոշոր կուսակցություններին թողած, ժողովրդին են մեղադրում անտարբերության, ոտքի չկանգնելու, փողոց դուրս չգալու, չպայքարելու մեջ, այսինքն՝ քաղաքական հովիվներին թողած, հոտին են մեղադրում:

«Ժողովուրդ» ասվածը լայն հասկացություն է՝ Նիկոլին նույնիսկ իր այսքան ոճրագործություններից հետո աստվածացնող, երկրորդ փրկիչ, երկրորդ Քրիստոս համարողն էլ է այդ ժողովրդի մեջ, Նիկոլին եւ իր ոհմակին իշխանությունից հեռացնելու համար կյանքը տալուն պատրաստ լինողն էլ: Անշուշտ, չեմ ժխտում, որ նիկոլազոմբիներից մինչեւ վերջին վայրկյանն անտարբերները, ինչպես նաեւ ջայլամի նման վարվող, իրականությունը տեսնելուց խուսափողները քիչ չեն մեր ժողովրդի մեջ: Բայց նրանք, կարող եմ հիմնավորել, Հայաստանում փոքրամասնությունն են, եւ ժողովուրդը միայն նրանցից չի բաղկացած:

Խնդրեմ, բացատրեք անկազմակերպ, տարերային կերպով ի՞նչ կարող է անել չկազմակերպված, առանց առաջնորդների, կազմակերպիչների (էլ չեմ ասում՝ առանց համապատասխան միջոցների…) ժողովուրդը զինված բանդայի, խունտայի կամ ենիչերիների բանակի դեմ, ես էլ միանամ ժողովրդին ուղղված մեղադրանքներին, այլապես մի ստիպեք բերանս բացել եւ ընկնել հայհոյանքի մեղքի տակ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում