«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսները բավական վճռական են տրամադրված Փաշինյանի դեմ․ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Բիշքեկում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ի՞նչը կկարեւորեք այդ հանդիպումից։

— Հանդիպման ընթացքում կարեւորվեց այն, որ Պուտինն առաջին տեղում դրեց Հայաստանը, հետո նոր Փաշինյանին: Ամեն դեպքում, մենք երկու պետություններով հին կապեր ունենք:

— Վ․ Պուտինը, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացան այն ժամանակ, երբ Փաշինյանը ստորագրեց եւ համարեց, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Անկեղծ ասած, ես այդքան էլ կողմնակից չեմ, երբ ասում են, որ միայն Փաշինյանն է մեղավոր: Փաշինյանը միայնակ ոչինչ չի անում: Նա հստակ կարգավիճակ ունի իր արեւմտյան տերերի մոտ: Այնպես որ, ամեն ինչ շատ բնական է եւ Փաշինյանի հիմնական միտքը հակառուսական է, որը նաեւ նշանակում է հակահայկական, քանի որ, ցավոք, առանց Ռուսաստանի՝ Հայաստան գոյություն չունի։

— Ի դեպ, հանրաքվեի մասով, ՌԴ նախագահը եւս մեկ անգամ կարեւորեց այն, սակայն Փաշինյանը հակադարձեց, որ դրա կարեւորությունը չի տեսնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

— Կարող եմ ասել, որ անգամ Փաշինյանը եւ նրա այդ ամբողջ ոհմակը, ովքեր կարողացան ընտրությունները կեղծել, այս առումով վստահություն չունեն, որ կհաջողվի ստանալ իրեն անհրաժեշտ, այսինքն՝ իրենց տերերին անհրաժեշտ արդյունքները: Նրա տերերը խորհուրդ չեն տալիս, որ Փաշինյանը հանրաքվե անցկացնի, եւ ավելին՝ այդ տերերին անգամ ինչ-որ տեղ ձեռնտու է, որ նա կիսատ՝ այս կողմ, այն կողմ, վարքագիծ ունի: Եվ նույնիսկ նրանք են դա հուշում իրեն, որպեսզի լրիվ չհակադրվի Ռուսաստանին ու, միևնույն ժամանակ, ինչ որ պետք է անի։

— Պարոն Հարությունյան, տերեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

— Գիտեք ինչ, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություն»-ների սցենարները սարքել եւ կազմակերպել են ամերիկյան կենտրոններում: Մոտ 35 կենտրոն աշխատում է այսպես ասած՝ քաոսի կոնցեպցիայի վրա, որը կոչվում է «գունավոր հեղափոխություններ», որոնք հեղափոխություններ չեն: Դրանք, ուղղակի, իշխանության զավթումներ են, եւ այդ «գունավոր» բառը մտցրել են, որպեսզի մի քիչ ավելի գեղեցիկ հնչի։ Այնպես որ, հիմնական տերերը դրանք անգլոսաքսերն են, եւ չեմ բացառում, որ նաեւ իսրայելական մասնագետներ լինեն։

— Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքներից ի՞նչ սպասել․ հայ-ռուսական հարաբերություններն ավելի կվատանա՞ն, թե հակառակը՝ գուցե կայունանան:

—Չեմ կարծում, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կկայունանան, որովհետեւ դատելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումներից՝ հասկանում ենք, որ ռուսները, բարեբախտաբար, բավական վճռական են տրամադրված Փաշինյանի դեմ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան