Ասֆալտապատումը դարձել է փող «լվանալու» միջոց
ՀասարակությունԽայտառակ իրավիճակ է Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Փողոցը շատ նորմալ ասֆալտապատված էր, որեւէ փոս չկար, խնդիր չկար, բայց, չգիտես ինչու, քաղաքապետարանը որոշել է, որ այստեղ պետք է նորից ասֆալտապատում իրականացնի։ Ընդ որում՝ այն իրականացնում է ոչ թե ամռանը՝ արձակուրդային շրջանում, այլ հիմա՝ աշնան սկզբին, երբ ամբողջ քաղաքի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է՝ նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված։
Քանդել են ամբողջ փողոցը, քերել են ասֆալտը, դիտահորերի համար մեծ փոսեր են փորել, փոշին ու կեղտն, ուղղակի, թեւածում է փողոցի ողջ երկայնքով։ Սարսափելի վիճակում են գտնվում փողոցի վրա գտնվող շենքերի բնակիչները, մարդիկ չեն կարողանում ո՛չ պատուհան բացել, ո՛չ մեքենա վարել։
Սովորաբար, ասում են՝ եթե լավ վիճակում գտնվող փողոցը քանդում են, ուրեմն՝ այդ ամենից «փող լվալու հոտ է գալիս», իսկ փող են «լվանում» այն ժամանակ, երբ իշխանությունները տրամադրվում են հանձնել իշխանությունը։ Տա Աստված․․․
Սեփ․ լրատվություն

