ՌԴ նախագահը, կարելի է ասել, խնդրում է հայ ժողովրդին՝ ձեզ տիրություն արեք, ձեր վարչապետը՝ ձեզ կործանում է. Պողոսյան

Ներքաղաքական

Բիշքեկում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը, պատասխանելով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր փակմանը, ասել է, թե՝ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է հենց վաղն էլ դուրս բերել այնտեղից իր զորքերը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉԵՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՄԵԶ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

— ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազայի կարիքն այլեւս չունի, Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ էր պարունակում այս հայտարարությունը Հայաստանի համար, եւ արդյո՞ք այն պետք է դիտարկել որպես հերթական ահազանգ Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ հստակ ներկայացրել է, որ այդ զորքերի գոյությունը ոչ թե իր միջազգային քաղաքականությունը կամ տարածաշրջանում ազդեցությունն ապահովելու համար է, այլ նաեւ առաջնահերթ Հայաստանի անվտանգության խնդիրն է դրված: Այստեղ ոչ թե մենք պետք է քննարկենք կամ փորձենք հասկանալ, թե ինչպիսի գործողություններ կանի Ռուսաստանի Դաշնության նախագահը, այլ պետք է հասկանանք՝ ինչպիսի՞ գործողությունների կգնա Հայաստանի կառավարության ներկայացուցիչը կամ կառավարությունը զավթած անձը, որովհետեւ բոլոր դեպքերում թե՛Ռուսաստանը, թե՛ ՌԴ կառավարությունը գործում են ի շահ իրենց պետության եւ նրանց գործողություններն ունեն որոշակի տրամաբանություն։ Այդ նույնը մենք չենք կարող ասել, ցավոք սրտի, Հայաստանի կառավարիչի մասին:

Եվ սա հերթական ահազանգն էր արդեն Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցված, որն ուղղված էր նաեւ մեզ՝ Հայաստանի քաղաքական շրջանակներին, հայ ժողովրդին, որպեսզի եւս մեկ անգամ մտածեն, խորհեն եւ հասկանան, թե ինչպիսի վտանգների առաջ կարող է կանգնեցնել Հայաստանին հենց մեր կառավարիչը։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝Ռուսաստանի նախագահը պոպուլիստական հայտարարություններ չի անում կամ հիստերիկ ինչ-որ գործողություններ չի իրականացնում: Նա շատ հստակ ճանապարհ ցույց տվեց։ Նախ, առաջին հերթին ինչ էր նշում նա, ասում է` եթե դուք կողմնորոշվել եք, օրինակ, գնալ դառնալ թուրքական վիլայեթ, անունը դնելով Եվրոպային միանալ, հետեւաբար, ձեր հանապազօրյա հացը, գնացեք հենց Թուրքիայից պահանջեք: Ինչպես նաեւ ասում է՝ եթե դուք որոշել եք դառնալ վիլայեթ, ուրեմն՝ ձեր անվտանգությունը նորից ձեր Թուրքիայից պահանջեք, որովհետեւ հնարավոր չէ Հայաստանը դառնա, օրինակ, թուրքական վիլայեթ, բայց Հայաստանին կերակրի կամ Հայաստանի անվտանգությունն ապահովի մեկ այլ պետություն։

Ուղղակի, ես նաեւ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ մենք այս տարիների ընթացքում ոչ միայն կորցրեցինք հայկական երկրորդ հանրապետությունը, մենք նաեւ ամբողջովին կորցրել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքները եւ Հայաստանի անվտանգային համակարգը։ Այստեղ է խնդիրը, որ հիմա մեր երեսով են տալիս, թե մենք ենք ձեր անվտանգությունը պաշտպանողը, եւ եթե դուք չեք ուզում, մենք ձեր անվտանգությունը չենք պաշտպանի։ Հիմա հարց կառաջանա, որ 30 եւ ավել տարիներ բազան կար, բայց բազան ինքը ոչ թե այստեղ օկուպացված պետության մեջ գտնվող բազա է, այլ՝ հստակ համագործակցության արդյունք, եւ այդ բազայի շնորհիվ ապահովում էր Հայաստանի արեւմտյան սահմանները: Փոխարենը հայկական զինվորը, պատվով կարողանում էր կանգնել եւ պաշտպանել իր երկու հանրապետությունները։ Իսկ այս դեպքում արդեն մի հանրապետությունը չկա, եւ արեւելյան սահմանների մասով, առհասարակ, անհասկանալի մի իրավիճակ է, եւ մենք այլեւս չենք կարողանում պատկերացնել, թե վերջում մեզ ի՞նչ կմնա: Սրան ավելացնենք նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության արդյունքում մենք արդեն կանգնած ենք շատ լուրջ վտանգների առաջ՝ արեւմտյան սահմանի հատվածում։

«ՈՉ ՄԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՉԻ ԱՐԵԼ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԱՐԵԼ Է ՄԻԱՅՆԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

— Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշի դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանից, ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ Հայաստանի անվտանգության եւ սահմանների պաշտպանության համար։

Բնականաբար, Հայաստանը, որպես այդպիսին, այլեւս սահման չի ունենալու, որովհետեւ որեւէ կերպ ես չեմ պատկերացնում, որ այս իշխանությունները կարողանան հստակ սահման եւ անվտանգություն ապահովել: Դրա հետ զուգահեռ նաեւ կարողանան ապահովել մաքսային գործը, որովհետեւ այստեղ, ինչպես գիտեք, թուրքական սահմաններից Հայաստան ոչ միայն կարող է ուղիղ վտանգներ լինել, նաեւ՝ անուղղակի, օրինակ՝ թմրանյութերի, տարատեսակ, ահաբեկիչների տեսքով: Այսինքն՝ մենք այստեղ կունենանք, քաոսային ինչ-որ իրավիճակ: Հիմա հարց, մեր այդ սահմանից եթե ռուսական զորքը դուրս գա, ո՞վ է կանգնելու։ Թուրքական բազան է մտնելու չէ՞, իսկ թուրքական բազան, միանշանակ, այդտեղ ոչ թե խնդիր ունի, օրինակ, հայկական սահմանները, անվտանգությունն ապահովելը, այլ՝ ընդհակառակը, խնդիր կունենա Հայաստանը ամբողջովին ոչնչացնել։

Այս ընթացքում մեր երկրի կառավարիչն անընդհատ գոռում է խաղաղության մասին, բայց մենք նույնը երբեւիցե չենք լսել, օրինակ, թուրքական կամ առավել եւս ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մենք բացարձակապես հակառակն ենք լսել: Վերջին վեց տարիների ընթացքում 44-օրյա պատերազմից հետո, բացի մեր նկատմամբ տրված պահանջներից որեւէ այլ բան ո՛չ լսել ենք, ո՛չ էլ տեսել։ Այս ընթացքում ինչ-որ բան Ադրբեջանը տվե՞ց մեզ, բացարձակապես՝ ոչ: Իսկ Ադրբեջանին ո՞վ է հովանավորում, բնականաբար, Թուրքիան եւ այստեղ բացառվում է, որ Թուրքիան, մտածի այնպես անել, որ մեր սահմանները անխախտ լինեն եւ, օրինակ, մաքսանենգությունը, առավել եւս՝ թմրանյութերի տեսքով, չմտնի Հայաստան։

Ահա բոլորի աչքի առաջ, 2018 թվականի հունիսին, հերթական կառավարության նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ կայացրեց թմրանյութերի չափաբաժինների մասին, եւ արդյունքում մենք ի՞նչ ունեցանք, տելեգրամի հարձակում ու այսօր, ցավոք սրտի, Հայաստանում թմրանյութերի վաճառքը, երեւի թե, տարածաշրջանում ամենաբարձրն է։ Էլ չեմ ասում, որ աշխարհի ամենաբարձր ցուցանիշն ունեցանք, երբ դպրոցներում նույնիսկ սկսեց թմրանյութերի շրջանառություն տեղի ունենալ։ Վերջին հաշվով, այդ մարդկանց խնդիրն առհասարակ, վերջին 100-ամյակներում եղել է բնաջնջել հայերին եւ առհասարակ պանթուրքիզմի ճանապարհից վերացնել հայկականությունը։

Եվ այսօր Նիկոլ Փաշինյանն ավելին է արել եւ ավելին է անում, քան, ասենք, Թալեաթ, Էնվեր փաշաները, Էրդողանը կամ հայր ու որդի ալիեւները միասին։ Ո՛չ մի թուրքական կառավարիչ, ո՛չ մի թուրքական ղեկավար չի կարողացել իրենց պետությունների համար, կոնկրետ պանթուրքիզմի հարցում, առավելագույնն անել, քան արել է միայնակ՝ Նիկոլ Փաշինյանը։

Վերադառնալով Ձեր նախորդ հարցին, նույն Ռուսաստանի Դաշնության նախագահն, արդեն ուղղակի հոգնել է, երեւի, սրան ինչ-որ բան բացատրելուց, որովհետեւ ինքն էլ հաստատ շատ լավ պատկերացնում է՝ այլեւս որեւէ բան բացատրել պետք չէ։ Եվ հիմա խոսելով Փաշինյանի հետ՝ Վլադիմիր Պուտինը խոսում է հենց հայ ժողովրդի հետ։ Կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ինքն է արդեն հայ ժողովրդին խնդրում, որ դուք ձեզ տիրություն արեք, քանի որ ձեր վարչապետը՝ ձեզ կործանում է։ Մոտավորապես՝ մեսիջը սա էր։

Վլադիմիր Պուտինը կրկին բարձրացրեց ԵԱՏՄ, թե ԵՄ հարցով հանրաքվե անցկացնելու հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ դրա կարիքը դեռեւս չկա։ Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում հանրաքվեից։

Որովհետեւ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այդ հանրաքվեն ինքը ինչքան էլ կեղծիքներ անի, ինչ էլ իրեն թույլ տա, միեւնույն է, չի կարողանալու նկարել այն թվերը, ինչ նկարեց, օրինակ, այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դա լավ հասկանալով՝ հրաժարվում է հանրաքվեցից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում