Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ չլռելու, անհանգստանալու, աջակցելու և մեր կողքին լինելու համար․ Չախալյան

Ներքաղաքական
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ այսօրվանից ազատության մեջ է։ «18 արդարների» գործով դատարանը նրա խափանման միջոց տնային կալանքը փոխարինեց վարչական հսկողությամբ։
 
«Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը և ինչպես տասներեք տարի առաջ, այսօր էլ ես իմ առաջին խոսքը սկսում եմ նույն բառով՝ շնորհակալություն։
 
Խոսք երախտիքի
 
Ազատության մեջ լինելու առաջին զգացումներիցս մեկը երախտագիտությունն է։ Անսահման երախտագիտությունն առ Աստված և բարի մարդկանց։
 
Տարիներ առաջ էլ, անազատությունից հետո, ազատության մեջ հայտնվելուց իմ առաջին խոսքը եղել է շնորհակալությունը։ Այսօր կրկին ուզում եմ սկսել հենց այդ բառից՝ շնորհակալություն։ Ուղղակի պարզ, մարդկային շնորհակալություն։
 
Այս դժվարին օրերին ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ամենածանր պահին մարդու համար մեծ ուժ է իմանալը, որ ինքը մենակ չէ։
Իմ ձերբակալությունն ու կալանավորումը ես պայմանավորում եմ նախ և առաջ այս ազգադավ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավի համատեքստում։ Ես հայտնվեցի անազատության մեջ այս հակաեկեղեցական և ապազգային իշխանությունների վախերի և դավերի արդյունքում՝ մտացածին մեղադրանքով, այն ընթացքում, երբ իմ ձայնն էի բարձրացնում և իմ դիրքորոշմամբ պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շահերը։ Այս մասին դեռ առիթ կունենամ հանգամանորեն խոսելու և ոչ միայն խոսելու։ Այսօր, սակայն, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալության խոսք ասել։
 
Նախ և առաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում հետևեցին տեղի ունեցողին, բարձրաձայնեցին, հարցեր տվեցին և իրենց մասնագիտական աշխատանքով թույլ չտվեցին, որ կատարված անարդարությունը և քաղաքական հալածանքների անփառունակ շքերթը մնա լռության մեջ։
 
Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, ծանոթներին և այն բազմաթիվ մարդկանց, որոնցից շատերին գուցե անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ովքեր այս օրերին իրենց խոսքով, զանգով, գրառումով կամ պարզապես ներկայությամբ զորավիգ եղան ինձ և ընտանիքիս, եղան մեր կողքին։
 
Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում, երբ ես հնարավորություն չունեի ֆիզիկապես լինել ընտանիքիս կողքին, հետաքրքրվել են նրանցով, աջակցել, ուժ տվել և օգնել հաղթահարելու այս ծանր ու դժվար օրերը։ Դա այն վերաբերմունքն է, որը չի մոռացվում և չի մոռացվելու։
 
Դժվարությունները շատ բան են բացահայտում։ Դրանք ցույց են տալիս ոչ միայն խնդիրների ծանրությունը, այլև մարդկանց իրական վերաբերմունքը։ Այս օրերին ես տեսա շատ մարդկային ջերմություն, համերաշխություն և արժանապատվություն։
 
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բոլոր այն կալանավորներին, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ կողքին, չթողեցին, որ բանտում՝ ռեժիմի բռնաճնշումների դեմ, ինձ մենակ զգամ։ Վստահեցնում եմ՝ ես էլ ձեզ մենակ չեմ թողնելու։
 
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Սրբազաններին, ովքեր իրենց ազատությունը զոհաբերելով չնկրկեցին չարի առջև, չդադարեցին պայքարել և իրենց վճռականությամբ և համառությամբ չթողեցին չարը հասնի իր նպատակներին, շնորհակալություն Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին և մասնավորապես՝ Բագրատ և Միքայել Սրբազաններին, դուք Լույսի աղբույր եք, առաջնորդող ճրագ այս խավարի մեջ։
 
Եվ վերջապես, շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, կնոջս և զավակներիս՝ իմ ողջ պայքարի ընթացքում ոչ առաջին անգամ ինձ բաժին հասած դժվարություններն ու հալածանքները կիսելու, դրանք համբերատար և անտրտունջ տանելու համար։
 
Չեմ ուզում այս պահին երկար խոսել անցածի մասին։ Դրա ժամանակը դեռ կլինի։ Այսօր պարզապես ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ չլռելու, անհանգստանալու, աջակցելու և մեր կողքին լինելու համար։ Ձեր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր քայլը և յուրաքանչյուր դրսևորած վերաբերմունքը արժեք ունի։
 
Եվ այդ ամենը ես հիշելու եմ։ Եվ այդ ամենը ես չեմ մոռանալու։ Գրկում ու փաթաթվում եմ բոլորիդ։ Իմ պայքարը հենց ձեզ համար է։ Դուք եք ոգևորում և առաջ մղում ինձ՝ դեպի մեծ համազգային վերածնունդ և հաղթանակ։
 
Կորչե՛ն պսևդոինքնիշխաններն ու պսևդոանկախականները։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Կեցցե՛ այն հաղթանակը, հայի հաղթանակը, որ վաղը գալո՛ւ է», - գրել է Վահագն Չախալյանը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում