Իսկ ԵՄ կլինի՞, որ Հայաստանը կարողանա դրան անդամակցել

Վերլուծություն

Ա­հա այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=348153&l=am) մտո­րում­նե­րի տե­ղիք տվող հայ­տա­րա­րութ­յուն լսվեց նաեւ Լավ­րո­վից. «Տն­տե­սա­կան ա­ռու­մով Եվ­րա­միութ­յու­նը բազ­մա­թիվ գոր­ծոն­նե­րի, այդ թվում՝ իր ան­հե­ռա­տե­սութ­յան, ե­թե չա­սենք՝ հի­մա­րութ­յան պատ­ճա­ռով, կորց­նում է իր ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը։ Ի­ներ­ցիա­յով երկր­նե­րը՝ մեր սերբ ըն­կեր­նե­րը, այժմ էլ մեր հայ գոր­ծըն­կեր­նե­րը, շա­րու­նա­կում են ձգտել ան­դա­մակ­ցել ԵՄ-ին։ Վս­տահ եմ, որ նրանց մոտ այդ ցան­կութ­յու­նը շատ շու­տով կվե­րա­նա»։

Այն, որ ԵՄ­–ի հա­մար տնտե­սա­կան խնդիր­նե­րը սրվում են աչ­քի ա­ռաջ, դա նոր ի­րո­ղութ­յուն չէ: Փաս­տը սա է` վեր­ջին 20 տա­րում ԵՄ–ն հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան մեջ 7 տո­կո­սա­յին կե­տով կորց­րել է իր մաս­նա­բա­ժի­նը եւ ան­ցած տա­րե­վեր­ջին ու­ներ ըն­դա­մե­նը 17 տո­կո­սա­նոց դիրք (գրա­ֆի­կում): Մո­տա­վո­րա­պես նույն բանն է նաեւ ԱՄՆ­–ի մոտ` 5 տո­կո­սա­յին կե­տի ան­կում եւ 17 տո­կոս դիրք: Չի­նաս­տանն ու­նի բա­ցար­ձակ լի­դե­րի դիրք, եւ հե­ռու չէ օ­րը, երբ կա­րող է հաս­նել ԱՄՆ­–ի եւ ԵՄ­–ի տնտե­սութ­յան ծա­վա­լին` միա­սին վերց­րած: Ռու­սաս­տա­նը կա­րո­ղա­ցել է, չնա­յած ընդ­հա­նուր տնտե­սա­կան ա­ճին եւ ներ­կա խնդիր­նե­րին, պա­հել իր 2 տո­կոս մաս­նա­բա­ժի­նը:

Այս թվե­րը մեկ բան են նշա­նա­կում: Նախ, ԱՄՆ­–ի եւ ԵՄ­–ի պայ­քա­րը չի­նա­կան տնտե­սութ­յան դեմ առն­վազն ոչ է­ֆեկ­տիվ է: Ըստ այդմ էլ, հի­մա նույն ԱՄՆ–ն եւ ԵՄ–ն սկսել են ի­րար կո­կորդ կրծել` դիր­քե­րը պա­հե­լու հա­մար: Եվ այդ պայ­քա­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ ԵՄ­–ի օգ­տին չէ:

Ընդ ո­րում, այս մի­տում­նե­րը, կապ­ված նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ներ­կա­յիս ծայ­րա­հեղ բարդ ի­րո­ղութ­յու­նն­երի, ինչ­պես նաեւ, այն հան­գա­ման­քի հետ, որ ԱՄՆ–ն ողջ ծան­րութ­յու­նը դրել է Եվ­րո­պա­յի վրա, էլ ա­վե­լի է սրում եվ­րո­պա­կան տնտե­սութ­յան անկ­ման դի­նա­մի­կան, եւ այս տա­րե­վեր­ջին, հաս­տատ, հի­շա­տակ­ված 17 տո­կո­սի մա­սին միայն նոս­տալ­գիկ հույ­սեր կմնան: Ըստ այդմ, որ­քա­նո՞վ այս տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը կշա­րու­նա­կեն սրել նե­րեվ­րո­պա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք ար­դեն վա­ղուց «ծած­կադմ­փոց» ա­նել չեն կա­րո­ղա­նում, կա­րե­ւոր հարց է: Ու այս ա­ռու­մով, Բիշ­քե­կում կա­յա­ցած Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան (ՇՀԿ) գա­գա­թա­ժո­ղո­վում Էր­դո­ղա­նի ե­լույ­թը, ի­հար­կե, շատ լուրջ մե­սիջ էր պա­րու­նա­կում։ «Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յու­նը, ո­րը ներ­կա­յաց­նում է մո­տա­վո­րա­պես 3.5 մի­լիարդ մարդ եւ 35 տրի­լիոն դո­լար հա­մա­խառն ներ­քին արդ­յունք եւ վեր­ջին 25 տա­րի­նե­րի ըն­թաց­քում դար­ձել է բազ­մաբ­եւեռ աշ­խար­հա­կար­գի ա­մե­նա­կար­եւոր տար­րե­րից մե­կը։ Մենք այս կազ­մա­կեր­պութ­յու­նը, ո­րը միա­վո­րում է Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջա­նի եւ Մեր­ձա­վոր Ար­եւել­քի երկր­նե­րը մեկ հար­թա­կի շուրջ, դի­տար­կում ենք որ­պես դաշ­նա­կից եւ ՄԱԿ-ի լրա­ցում»,– հայ­տա­րա­րեց Թուր­քիա­յի ղե­կա­վա­րը։

Երբ ՆԱՏՕ­–ի ան­դամ Թուր­քիա­յի «հին աղ­վես» ղե­կա­վարն այս­պես եր­կինք է թռցնում տրա­մա­բա­նո­րեն իր հա­մար հա­կա­ռա­կորդ ՇՀԿ–ն, նշա­նա­կում է, որ աշ­խարհն ար­դեն ոչ թե գլխի­վայր է շրջվում, այլ որ շրջվել է:

Ս­րան էլ, ի­հար­կե, գու­մար­վում են ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից Եվ­րո­պա­յի հա­մար բխող մյուս տհաճ գոր­ծոն­նե­րը, ո­րոնք եւս աչ­քի ա­ռաջ ա­հագ­նա­ցող տեսք են ստա­նում: Այս­պես, նա­խօ­րեին Գեր­մա­նիան սկսեց պաշ­տո­նա­պես խո­սել այն մա­սին, թե Ռու­սաս­տա­նը Եվ­րո­պա­յի տա­րած­քում դի­վեր­սիոն հար­ձա­կում­ներ է ի­րա­կա­նաց­նում: Ա­պա­ցույց­ներ կան, թե` ոչ, հար­ցի մի կողմն է: Իսկ ա­ռանց­քա­յի­նը մնում է սա` եվ­րա­լի­դեր պե­տութ­յու­նը խո­սում է ՆԱՏՕ­–ի ան­դամ երկր­նե­րում ռազ­մա­կա­նաց­ված հար­ձա­կում­նե­րի մա­սին: Ու պարզ հարց` իսկ ո՞ւր մնաց ՆԱՏՕ­–ի կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գը, ին­չո՞ւ այդ մա­սին ո­րե­ւէ խոսք ան­գամ չի լսվում:

Էլ ա­վե­լի տե­սա­նե­լի մեկ այլ դե­տալ. Բիշ­քե­կի գա­գա­թա­ժո­ղո­վի ա­վար­տին Պու­տինն իր ա­սու­լի­սում անդ­րա­դար­ձավ թե­մա­յին, թե Ռու­սաս­տա­նը պատ­րա՞ստ է հար­վա­ծել բրի­տա­նա­կան օբ­յեկտ­նե­րին: Ուկ­րաի­նա­յում գտնվող ցան­կա­ցած ռազ­մա­կան օբ­յեկտ, այդ թվում՝ բրի­տա­նա­կան, օ­րի­նա­կան թի­րախ է, նշեց Պու­տի­նը: Ինչ վե­րա­բե­րում է հենց Բ­րի­տա­նիա­յի տա­րած­քում գտնվող ռազ­մա­կան օբ­յեկտ­նե­րին հար­ված­ներ հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յա­նը, ա­պա Պու­տի­նի պա­տաս­խա­նը սա է` «Դա գաղտ­նիք է, ռազ­մա­կան գաղտ­նիք»: Պա­տաս­խանն իս­կա­կան սար­սափ է ա­ռա­ջաց­րել բրի­տա­նա­կան (եւ ոչ միայն) ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Այս ի­մաս­տով. ե­թե «ռազ­մա­կան գաղտ­նիք» է, դա նշա­նա­կում է պա­տե­րազ­մա­կան վի­ճակ: Բ­րի­տա­նիան ՆԱՏՕ­–ի ան­դամ է, թե` ոչ, այս­տեղ բան չի նշա­նա­կում. այդ երկ­րի տա­րած­քին հար­վա­ծե­լը Ռու­սաս­տա­նը, այն էլ` Պու­տի­նի մա­կար­դա­կով հա­մա­րում է ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան եւ առն­վազն չբա­ցառ­վող հարց: Ու «ան­հաս­կա­նա­լիո­րեն» ՆԱՏՕ­–ի լի­դեր ԱՄՆ­–ից ո­րե­ւէ ռեալ ռեակ­ցիա չե­ղավ:

Ա­հա, սա է ընդ­հան­րա­կան պատ­կե­րը: Այս ի­րա­վի­ճա­կում ո՞ւր է գնա­լու ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը. տես­նենք, մո­տա­կա ժա­մա­նա­կը ցույց կտա: Դ­րա­նից հե­տո ԵՄ–ն, որ­պես այդ­պի­սին, իր ներ­կա­յիս ցածր անվ­տան­գա­յին մա­կար­դա­կով եւ տնտե­սա­կան նման ան­կում­նե­րով կպահ­պան­վի՞, այս­տեղ էլ հար­ցեր շատ կան:

­Դե­պի այս Եվ­րո­պա՞ն է Հա­յաս­տա­նին փոր­ձում տա­նել Նի­կո­լը, երբ ան­գամ Էր­դո­ղանն է սկսել ՇՀԿ­–ի մա­սին ե­րա­զել. հենց սա էլ Լավ­րո­վի հի­շա­տակ­ած խոս­քի բուն հիմքն է:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71576 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում