Ի՞նչ է, ՀՀ սուվերեն տարածքով զենք-զինամթե՞րք են տեղափոխելու Տիգրանաշենի տարածք․ Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ռազմական հարցերով փորձագետ, միջազգայնագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

Ձեր գնահատմամբ՝ արդյոք Իրանը թույլ կտա, որ ռազմավարական առումով իր համար նշանակություն ունեցող Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին։

Իրանի համար, մեծ հաշվով, կարելի է ասել, միեւնույնն է, որովհետեւ եթե որպես ճանապարհ ընկալենք Տիգրանաշենը, ապա Իրանը նաեւ կարող է բանակցել Ադրբեջանի հետ եւ ընդհանուր հայտարարի գալ: Սա որպես մեկ տարբերակ, երկրորդը՝ ինքը կարող է պարզապես երթուղին փոխել ու բոլորովին այլ երթուղի ընտրել Հայաստանի Հանրապետության տարածքով:

Այս դեպքում, տարածաշրջանն ինչպիսի՞ վերադասավորումների առաջ է կանգնում։

Հենց դա է ամբողջ խնդիրը՝ Իրանի համար չպետք է մենք միայն դիտարկվենք ճանապարհի տեսանկյունից։ Եթե մենք հարցը դիտարկում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա՝ այո, Իրանի համար, դա բավականին խնդրահարույց է, որովհետեւ վերջիվերջո Իրանը եւս մեկ անգամ, իր բազմաթիվ խնդիրներով հանդերձ, մեկ այլ խնդրի առջեւ է կանգնում: Ու, բնականաբար, կրկին փորձելու է հաղթահարել եւս մեկ խնդիր, որը, Իրանի ներկա իրավիճակով պայմանավորված, այդքան էլ ձեռնտու չէ եւ չի բխում իր շահերից։

—Իսկ Հայաստանի համար ռազմավարական առումով ի՞նչ վտանգներով է հղի Տիգրանաշենի հանձնման որոշումը, եթե, այնուամենայնիվ, այն կայանա։

Ես ուզում եմ նաեւ մեր առումով Տիգրանաշենը դիտարկենք ոչ միայն որպես ճանապարհ: Չգիտես ինչու, մեր տեղեկատվական դաշտն անընդհատ խոսում է ճանապարհի մասին, բայց չի խոսում, ընդհանրապես, Տիգրանաշենի եւ հնարավոր այդ հանձնման դեպքում, թե ինչպե՞ս է Ադրբեջանը Տիգրանաշեն մտնելու եւ դուրս գալու: Ո՞ր ճանապարհով է դա անելու. պետք է նաեւ այս տեսանկյունից էլ մենք դիտարկենք։

Իսկ ռազմավարական առումով, ես միշտ ասել եմ դրա մասին. սկսած 2020 թվականի պատերազմից մինչեւ առ այսօր, Հայաստանի ցանկացած քար, հարթավայր կամ բարձունք խիստ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը, լինելով այդքան փոքր երկիր, չի կարող նման ճոխություն թույլ տալ, որ Ադրբեջանը հայտնվի Հայաստանի այս կամ այն տարածքում ու մի հատ էլ ճանապարհ վերցնի վերահսկողության տակ։

Տիգրանաշենը հանձնելուց հետո այդ տեղով ճանապարհը դադարելու է գործել, ինչպես հիմա չի գործում Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կիլոմետրի հատվածը։ Այսինքն՝ այդ վայրում տեսնելու ենք ադրբեջանական պլացդա՞րմ:

Չեմ կարծում, որ մենք կտեսնենք ադրբեջանական պլացդարմ, որովհետեւ, նորից եմ ասում, եկեք մի պահ մենք դիտարկենք, որ Ադրբեջանը հայտնվել է, Աստված մի արասցե, այդ տարածքում։ Նախ՝ ինչպե՞ս է Ադրբեջանի զինուժը մուտք գործելու Տիգրանաշեն։ Որեւէ մեկը, երբեւէ այս հարցը տալի՞ս է պատասխանատուներին։ Ինչպե՞ս է ադրբեջանական զինուժը գալիս Տիգրանաշենի տարածք, եթե հանձնվում է տարածքը Ադրբեջանին։ Լավ, ինչպե՞ս է կոմունիկացիոն համակարգը գործում այդ տարածքում: Չմոռանանք, որ Ադրբեջանն, ըստ էության, ցամաքային կապ չունի Տիգրանաշենի հետ։ Նախ մենք պետք է սա դեռ դիտարկենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչի՞ է այս թեման այսքան երկար ձգձգվում, խոսվում, ծեծվում: Ի՞նչ է սրա տակ թաքնված, ի՞նչ կա իրականում այստեղ, եւ գուցե մենք պետք է կարողանանք մեր հարցերի պատասխանը հենց այստեղից գտնել:

Իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք այդ հատվածը կդառնա ադրբեջանական պլացդարմ, բնականաբար, մենք այստեղից վտանգ զգալու ենք, եթե նմանատիպ բան լինի։ Իսկ վտանգը լինելու է ոչ թե այսօրվա կամ չգիտեմ՝ մոտ ապագայում, այլ վտանգը միշտ լինելու է եւ լինելու է ոչ թե ակտիվ ռազմական գործողության, այլ մշտապես լինելու է դիվերսիոն գործողությունների տեսքով, ինչին Ադրբեջանն անընդհատ ձգտում է: Այսինքն՝ ինքը կարող է թե՛ խաղաղ բնակչության շրջանում դիվերսիոն գործողություններ անել՝ ահաբեկելու նպատակով, եւ թե մեր զինված ուժերի շրջանում նույնն անել: Մեկ խոսքով՝ նա կարող է ամեն ինչ անել, որպեսզի դատարկվեն սահմանային հատվածները, ինչին Ադրբեջանը միշտ ձգտել է եւ մշտապես անում է: Մենք նման իրավիճակների ականատես ենք եղել՝ 2021-2022 թթ․ Ջերմուկի, Վարդենիսի դեպքերով պայմանավորված։

Փաշինյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների կառուցում։ Ռազմավարական առումով, որքանո՞վ է դա իրատեսական:

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս իշխանությանը, կարող է ամեն ինչ ասել, եւ ցանկանալ՝ խաղաղություն, հարաբերությունների կարգավորում, տնտեսական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում եւ այլն: Այստեղ այլ հարց է, արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան դա ուզում են: Եվ ես վստահորեն կարող եմ պնդել եւ ասել, որ՝ ոչ, Ադրբեջանը չի ուզում, Թուրքիան՝ եւս։ Եթե իրենք դա ցանկանային, ապա Արցախը օկուպացնելուց հետո՝ վաղուց, արդեն արել էին, ասելով՝ եկեք, նստենք, խոսենք, բանակցենք, ստորագրենք ու վերջացնենք: Բայց՝ ոչ, Ադրբեջանը, ի դեմս Թուրքիայի, շատ ավելին է ուզում Հայաստանից, եւ ոչ միայն տարածք է ուզում Հայաստանից՝ հողի տեսքով, այլ ըստ իրենց՝ ուզում են, որ Հայաստանն ամբողջությամբ ենթարկվի ադրբեջանա-թուրքական տանդեմի կառավարմանը։

Լավ, ըստ Ձեզ, եթե Տիգրանաշենը հանձնեն, ի՞նչ կլինի մեր երկրի հետ։

Կիրանցը երբ հանձնեցին, ի՞նչ եղավ մեր երկրի հետ, կարծում եմ՝ նույն բան էլ Տիգրանաշենի դեպքում կլինի՝ թուլացան մեր դիրքերը: Այս դեպքում եւս կթուլանան մեր դիրքերը, բայց ես չեմ ուզում հավատալ նրան, որ հենց այնպես Տիգրանաշենը վերցնելու են եւ հանձնեն, որովհետեւ, ըստ էության, եթե Տիգրանաշենը հանձնվի, այստեղ ոչ թե անվտանգային խնդիր է առաջանալու հողի տեսքով, որ տվեցինք, այլ նաեւ այլ խնդիր է առաջանում, թե ադրբեջանցիները ինչպե՞ս են մտնելու, ինչպե՞ս են հասնելու Տիգրանաշեն։ Ես չեմ խոսում խաղաղ բնակչության մասին, այլ՝ զինված ուժերի։ Ի՞նչ է, ՀՀ սուվերեն տարածքով զենք-զինամթե՞րք են տեղափոխելու Տիգրանաշենի տարածք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում