«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ի՞նչ է ուզում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ Օրերս, անդրադառնալով այս խոսակցություններին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն իրենց արդեն դուրս են բերում տանելիության բոլոր սահմաններից։ Նա հայտարարեց, թե հանձնարարել է իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել, և եթե ստացվեն ապացույցներ, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իրենց ընտանիքի հետ, արձագանքը լինելու է անհամաչափ և դաժան։ Այն, որ ընդամենը 1-2 ժամ անց հայտարարվեց քրեական վարույթի մասին, որևէ մեկին չզարմացրեց, այդպես եղել է միշտ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր խոսքում զարմանք էր հայտնել, որ ամեն անգամ նման հրապարակումներ լինելիս դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից, ինչն, իր ձևակերպմամբ, իրենց ահավոր ձևով նյարդայնացնում է։ Նույն օրը Նալբանդյանը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորաբար նշված էր. «Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե արդյոք Նալբանդյանը հրապարակային հերքել է այդ լուրերը, ինչպես ինքն է պնդում: Պարզվեց՝ իսկապես Փաշինյանի վերոնշյալ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Նարեկ Նալբանդյանը հրապարակայնորեն ոչ մեկ անգամ հերքել էր այդ խոսակցությունները, ինչում կարելի է համոզվել ընդամենը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, թեթևակի «գուգլելով»։
Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ՝ հերքվել է, չի հերքվել: Շատ ավելի էական է, որ երկրի ղեկավարի կողմից հնչող նմանատիպ հայտարարություններն ու բիզնես դաշտի հետ կապված շահարկումները չափազանց վտանգավոր ազդակներ են պարունակում ներդրումային ու բիզնես միջավայրի համար։ Ընդհանրապես, անհեռատես հայտարարությունները, ինչպես նաև գործարարների հանդեպ իրականացվող ճնշումները, մեկ անձի հրահանգով «ոտքի վրա» քրեական վարույթների նախաձեռնումները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ տնտեսական ամբողջ շղթայի համար։

Անհիմն կասկածների, սպառնալիքների, զուտ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ցանկությամբ դռներ կապարակնքելու, ձերբակալությունների մթնոլորտում բիզնեսն սկսում է լարվել, կծկվել և զգուշավորություն ցուցաբերել, ինչը լուրջ հարված է հասցնում երկրի տնտեսական կայունությանն ու ներդրումային գրավչությանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71589 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան