Այո՛, իմ իրավապաշտպան գործունեության ընթացքում նման դեպքերի ականատես եղել եմ, ինչպես առաջին,այնպես էլ երկրորդ ,երրորդ նախագահների օրոք. ԲԱՑԱՌԻԿ
ԻրավականՕրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես պատգարակով, ամեն դեպքում առերեւույթ ցավերի մեջ գտնվող դատական դահլիճ բերեցին մեղադրյալ Գագիգ Խաչատրյանին ։ Մի կողմ թողնելով, թե որքանով էր այդ «ցավերը» իրական, ամեն դեպքում որպես հայտնի տարիների փորձառություն ունեցող իրավապաշտպան, աղմկոտ գործերով փաստաբան Լեվոն Բաղդասարյանից «Իրավունքը» խնդրել է մեկնաբանել, արդյո՞ք իր պրակտիկայում նման դեպքերի ականատես եղել է, երբ մեղադրյալին պատգարակով ներկայացրել են դատական նիստի եւ ահա հայտնի փաստաբանը փաստում է.
- Հայաստանի ամենահնչեղ գործերն, իրավամբ եղել են իմ վարույթում, ուստի,
այո՛, իմ իրավապաշտպան գործունեության ընթացքում նման դեպքերի ականատես եղել եմ, ինչպես առաջին,այնպես էլ երկրորդ ,երրորդ նախագահների օրոք։ Դատարան մեղադրյալին պատգարակով ներկայացնելը բացառիկ իրավիճակ է, որը պետք է պայմանավորված լինի բացառապես նրա առողջական իրական վիճակով և հաստատված լինի համապատասխան բժշկական փաստաթղթերով։
Այստեղ, սակայն, իրավական գնահատականը պետք է տարանջատել հանրային տպավորությունից։ Որքան էլ տեսարանը հուզական կամ տպավորիչ լինի, իրավական գործընթացում որոշիչը ոչ թե պատգարակն է, այլ բժշկական փաստերի հավաստիությունը և դատարանի կողմից դրանց օբյեկտիվ գնահատումը։
Եթե անձի առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել դատական նիստին, պետությունը պարտավոր է ապահովել նրա առողջության և արժանապատվության պաշտպանությունը։ Իսկ եթե առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել, ապա ցանկացած այլ կերպ իրավիճակի ներկայացումը կարող է արդեն առաջացնել շատ ավելի լուրջ՝ այդ թվում իրավական հարցեր։
Ուստի նման դեպքերում ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչ տեսաք դատարանի դահլիճում, այլ այն, թե ինչ է արձանագրված բժշկական փաստաթղթերում, ինչ է հաստատվել փորձաքննությամբ և ինչ իրավական հետևություն է դրանից արել դատարանը։ Իրավունքը պետք է առաջնորդվի ոչ թե տեսարանով, այլ ապացույցով։

