Իսկ ուր էր Աբաջյանի կեղծ պապիկը
ՆերքաղաքականԱնվտանգության խորհրդի նախկին քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գիրք է հեղինակել 2018թ.-ի իր գնահատմամբ՝ հեղափոխության, իսկ իրականում՝ իշխանազավթման մասին: Սա իսկապես նորից մեզ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ արժեցավ «մերժիր Սերժինը» ու որքան ողբերգական հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի համար։ Ու վատն այն է, որ դեռ այդ անկումը չի կասեցվել, անգամ Նիկոլ Փաշինյանն է այսօր խոստովանել, որ մեկ-մեկ անիծում է, որ ինքը վարչապետ է դարձել:
Ինչեւէ, նկատենք, որ այսօր Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին բավականին հյուրեր էին եկել, մեծամասամբ՝ պաշտոնատար անձինք, բայց, օրինակ, չկար Չալոն, կանաչի վաճառող Լեյլա տատիկը ու ամենից կարեւորը՝ չկար Աբաջյանի կեղծ պապիկը, որ պատմեր այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը մարդկանց զգացմունքները շարժելով մեզ այս ողբերգությանը հասցրեց: Ո՞ւր են այս դեմքերը, չէ՞ որ 2018-ի տխրահռչակ դեպքերը հենց նրանցով էր հանրահռչակվում։
Եթե կարճ լինենք, ավելի լավ է մտքով էլ չգնանք 2018թ., դա շատ ցավալի է: Երեք անգամ մեծացած Եռաբլուրը վկա․․․
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

