Ալեն Սիմոնյանի դուստրը մասնակցում է հոր հարսանիքին
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին
Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի հարսանեկան խնջույքն այս պահին շարունակվում է: Համացանցում նոր կադրեր են հրապարակվել:
Զույգի հարսանեկան խնջույքին երգել են Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն և Սարո Թովմասյանը։
Հիշեցնենք, որ երեկոյի սկզբում ելույթ է ունեցել նաև Էրիկը, որի կենդանի կատարման ներքո Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը պարել են իրենց առաջին տանգոն՝ արդեն որպես ամուսիններ։
Զույգը պսակադրվել է այսօր: Եկեղեցում նրանք միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել։

