Ռուսները դուրս են եկել Դրուժովկայի անմիջական մատույցներ
ՄիջազգայինՆախօրեին հայտնել էինք, որ ռուսական կարեւոր ճեղքում է իրականացրել Ալեքսեեւո–Դրուժովկա ռազմավարական քաղաքի արեւելյան թեւում՝ գրավելով Իժևկա բնակավայրը (https://iravunk.com/?p=348080&l=am):
Ենթադրել էին նաեւ, որ ռուսներն արեւելքից շրջանցելով Ալեքսեեւո–Դրուժովկան, կշարունակեն հետագա հարձակումը նույն վեկտորով՝ դուրս գալով Դրուժովլա:
Եվ ահա, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է այդ ենթադրելի ուղղությամբ հարձակումը շարունակելով, ռուսները գրավել են Կուրտովկա բնակավայրը:
Այս գյուղը գտնվում է Ալեքսեևո-Դրուժկովկայից հյուսիս և Դրուժկովկայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Այսպիսով, ռուսները մի կողմից՝ կախվում են Ալեքսեևո-Դրուժկովկայի գլխին, այն դեպքում, երբ հարավից շարունակվումէ հարձակումըհենց այդ քաղաքում:
Միաժամանակ ռուսները փաստացի մտելեն Դրուժովկա՝սկսելով այդ կարեւորագույնքաղաքի վրա ուղիղ հարձակումը։
Ու հիմա այս ուղղությամբ գործող ուկյաինական ուժերը լուրջխնդրի առաջ են: Շարունակե՞լ Ալեքսեևո-Դրուժկովկայի պաշտպանությունը՝ Դրուժովկայի հետ միաժամանակ: Սակայն այդ դեպքւմ ակնհայտորեն կունենան ռեզերվների լուրջ խնդիր: Թե՞ հանձնեն Ալեքսեևո-Դրուժկովկան, եղած ուժերը Դրուժովկայի վրա կենտրոնանալու համար:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71630

