Փաշինյանի «նուրբ» այցը՝ Կարեն Օհանյանի «Նուրբ բան»-ին

Մշակութային

Հայաստանի ազգային պատկերասրահում բացված նկարիչ Կարեն Օհանյանի «Նուրբ բան» ցուցահանդեսը, պարզվում է՝ ոչ միայն արվեստի, այլեւ քաղաքական ուշադրության արժանի «բան» է։ Ցուցահանդեսը, որի համադրողը Թամար Հովսեփյանն է, անդրադառնում է իշխանությանը, առնականությանը, բռնությանը, խոցելիությանը, հիշողությանն ու մարմնին։ Եվ ահա այս ամենը դիտելու է այցելել ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Նիկոլ Փաշինյանը։

Միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս ցուցահանդեսը։ Ի՞նչն էր այդքան «նրբորեն» գրավել նրա ուշադրությունը։ Բայց այստեղ մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր հարց էլ կա. ո՞վ է որոշել, որ Հայաստանի ազգային պատկերասրահում նման ցուցահանդեսը պետք է հենց «Նուրբ բան» կոչվի։

Թվում է՝ Ազգային պատկերասրահը, նախքան ցուցահանդեսի դռները բացելը, կարող էր գոնե մի պահ մտածել՝ արդյո՞ք ազգային նշանակության գլխավոր թանգարանում իշխանության, բռնության եւ խոցելիության մասին աշխատանքների համար ընտրված «Նուրբ բան» անվանումը լավագույն լուծումն է։ Իսկ Փաշինյանն էլ, թերեւս, կարող էր մտածել՝ արդյո՞ք իր ներկայությունն այդ միջոցառմանը չի ստեղծելու ավելորդ հարցեր ու տպավորություններ։ Որովհետեւ երբ Նիկոլ Փաշինյանը գնում է մի ցուցահանդես, որի անվանումը «Նուրբ բան» է, իսկ ցուցահանդեսի թեմաների շարքում առաջիններից են իշխանությունն ու բռնությունը, դժվար է չնկատել այդ ամբողջ պատմության որոշակի հեգնանքը։

Օհանյանի աշխատանքները հաջորդ տարի ներկայացվելու են նաեւ Շարժայի 17-րդ բիենալեում։ Այսինքն՝ խոսքը պարզապես հերթական ցուցահանդեսի մասին չէ։ Բայց երբ պետական բարձրագույն պաշտոնյան այցելում է կոնկրետ նկարչի ցուցահանդես, իսկ հանրային դաշտում քննարկվում են Կարեն Օհանյանի եւ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերական հարաբերությունները, այցն այլեւս ստվերում է՝ նկարչին էլ, իր կտավներն էլ։

Եվ, ի վերջո, բավական գռեհիկ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը դիտել է Կարեն Օհանյանի «Նուրբ բան»-ը, մեղա-մեղա․․․

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում