Ուիտկոֆի այցի շրջանակներում քննարկվել է նաեւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը
ՄիջազգայինAxios-ը տեղեկացնում է այն մասին, որ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության ղեկավար Լանգը եղել է Ուիտկոֆի գլխավորած մոսկովյան պատվիրակության կազմում:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ժամանակավոր ղեկավար Ջին Լանգը թեեւ ներկա չի եղել Պուտինի հետ հանդիպմանը, սակայն առանձին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ:
Աղբյուրը ենթադրում է, որ Լանգեի մասնակցությունն այս այցին հուշում է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները քննարկումների մաս են կազմել:

