Ուկրաինայի խոշորագույն պողպատաձուլական գործարաններից մեկ լիովին շարքից դուրս է բերված (Ֆոտո)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները ներկայացրելեն տվյալներ Ուկրաինայի խոշորագույն պողպատաձուլական գործարաններից մեկի՝ Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում գտնվող «Մետինվեստ» խմբի մաս կազմող «Կամետ-Ստալ»-ի վիճակի մասին: Այն օրերս ենթարկվել էր խոշոր հարձակման, եւ, դատելով ներկայացված տվյալներից, լիովին շարքից դուրս է բերված:
Ռուսական հարվածից հետո պողպատաձուլական գործարանի առնվազն երկու դոմնային վառարաններ են անջատվել, ավելի վաղ հայտնել էին ուկրաինական աղբյուրները։
«Մետինվեստ»-ը (միջազգային հանքարդյունաբերական և մետաղագործական խումբ) հաստատել է, որ վնասվել են սինթերացման գործարանը, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բոլոր արտադրական գործընթացները դադարեցվել են, իսկ վերականգնման ժամկետները դեռևս անհայտ են։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71636

