Այսօր Սուրբ Խաչվերաց տոնի պահքի Բարեկենդանն է։ Վաղվանից՝ երկուշաբթիից սկսվում է Սուրբ Խաչի
պահքը, որը տևում է մինչև շաբաթ։ Իսկ կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի Խաչվերացը՝
հինգ տաղավար տոներից վերջինը:
Խաչին ապավինելու աղոթք
Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:

