Եվրոպան չի կարողանա դիմանալ Ռուսաստանի հետ երկարատև հյուծման պատերազմին. Dhe Guardian
ՄիջազգայինԵվրոպան չի կարողանա դիմանալ Ռուսաստանի հետ երկարատև հյուծման պատերազմին: Եվրոպացիները խոստովանել են, որ լիովին պատրաստ չեն հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Dhe Guardian-ը:
Ըստ աղբյուրի, ՆԱՏՕ-ի հետ աշխատող ռազմական պլանավորողները վախենում են, որ եթե Ռուսաստանի հետ պատերազմ սկսվի, Եվրոպան, ներկայիս պայմաններում, չի կարողանա դիմանալ երկարատև հյուծման դիմակայությանը՝ պատերազմին հանրության պատրաստվածության բացակայության պատճառով։ Սա քննարկվել է եվրոպական ռազմական համակարգման ապագային նվիրված կոնֆերանսում։
Այս հոռետեսությունը արտացոլում է այն մտահոգությունը, որ Ռուսաստանը կարող է առավելություն ստանալ Եվրոպայի հետ այսպես կոչված հիբրիդային պատերազմում, այդպիսով նվազեցնելով ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորողների համար հասանելի տարբերակները ուղղակի զինված հակամարտության դեպքում։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71665

