«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՀԱԶԱՆԳ․ Հովհաննավանքից «բլատնոյ» է հնչում, փարթիներ, կերուխում են կազմակերպում

Թեմա
«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում ռուսական «բլատնոյ» երաժշտություն։
 
«Մինչեւ ուշ երեկո հնչող ռուսական բլատնոյ եւ ռաբիզ երաժշտությունը, թամադաների ու հարսանքավորների աղմուկ-աղաղակը խաթարում են եկեղեցու աղոթական և հոգևոր մթնոլորտը։ Դարեր շարունակ աղոթքի ու խոկման վայր եղած Հովհաննավանքը պղծում են, ինչ ասես անում են եկեղեցու տարածքում»,- «Իշխանությանը» պատմեց ահազանգած օհանավանցին։
 
Բնակիչների փոխանցած տեղեկությունները «Իշխանության» հետ զրույցում հաստատեց նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։
Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։
 
«Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասաց Տեր Սարգիսը։
 
Ստացվում է՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվը չի կարող մուտք գործել և ծառայել իր եկեղեցում, մինչդեռ ոստիկանական շուրջօրյա հսկողության պայմաններում վանքի տարածքում խնջույքներ են կազմակերպվում, բարձր երաժշտություն է հնչում և առևտուր է իրականացվում։
Տեր Սարգիսը պնդում է նաև, որ այդ գործունեությունից գոյացած գումարները թեմ չեն մուտքագրվում:
 
«Եկեղեցու տարածքում ոչ միայն փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, այլև առևտրային գործունեություն է իրականացվում, իսկ դրանից ստացվող գումարները եկեղեցական կառույց չեն մուտքագրվում և տնօրինվում են Ստեփան Ասատրյանի կողմից։ Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում»:
 
Տեր Սարգիսը նաև պնդում է, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական հրահանգի չի ենթարկվում և մարդկանց խաբում է, թե իրեն իբր վերականգնել են հոգևոր ծառայության մեջ։ Մինչդեռ, Մայր Աթոռից, Հովհաննավանքի հոգևորականներին հորդորել են եկեղեցի չգնալ մինչև այն վերադարձվի Մայր Աթոռի տնօրինությանը և տաճարը սրբագործվի։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան