Հրապարակվել են Ուկրաինայի համար նոր «խաղաղության ծրագրի» մանրամասները
ՄիջազգայինՀրապարակվել են Ուկրաինայի համար նոր «խաղաղության ծրագրի» մանրամասները, որը Թրամփի ներկայացուցիչները բերել էին Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններին։
Կիևի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծրագիրը նախատեսում է լիակատար հրադադար, տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում Դոնբասից և Զապորոժիեի շրջանի մի մասից՝ այնտեղ ՄԱԿ-ի զորքերի հնարավոր տեղակայմամբ, հանրաքվեի և ընտրությունների անցկացում, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ։
Կիևից խնդրվում է հրաժարվել այն տարածքների բռնի վերադարձից, որոնք կանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ, ամրապնդել Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակը և հրաժարվել ՆԱՏՕ-ին և այլ ռազմական դաշինքներին անդամակցությունից։
Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակումներ, լեզվական հարցի շուրջ համաձայնություններ և Ուկրաինայի նոր կառավարության կողմից լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրում, որին կհաջորդի ՄԱԿ-ում հատուկ ընթացակարգով վավերացումը։
Այնուամենայնիվ, նման փաստաթղթի պաշտոնական տեքստ գոյություն չունի, և բանակցող կողմերից ոչ մեկը չի հաստատել դրա բովանդակությունը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71672

