«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատմական ընտրություններ Գերմանիայում

Միջազգային

Պատմական ընտրություններ Սաքսոնիա-Անհալթում. «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջին հաղթանակը...

Երեկ տեղի ունեցան գերմանական Սաքսոնիա-Անհալթի տարածաշրջանային խորհրդարանական ընտրությունները: Դրանց անհամբեր սպասում էին: Ոչ այն պատճառով, որայդ տարածաշրջանն ինչ-որ մեծ նշանակություն ունի, այլ, որ այդ ընտրությունները ցուցիչ են, թեգերմանական ներքին քաղաքական դաշտում ուժային ինչ բալանս է ստեղծված:
Բոլոր հարցումների համաձայն՝ ավանդական գերմանական կուսակցությունները, որոնք սնանկացել էին իրենց հին օրակարգերով, սպասվում էր, որ առաջին անգամ ջախջախիչ պարտություն կկրեն պահպանողական, աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից: Սակայն հարցը մնում էր. արդյոք AfD կկարողանա՞ ինքնուրույն ձևավորել կառավարություն:

Ինչո՞ւ է սա այդքան կարևոր: Օրենքով տարածաշրջանային կառավարությունները հասանելիություն ունեն պետական ​​գաղտնիքներին: Այսպիսով, հաղթելով առնվազն մեկ նահանգում, AfD-ն, որը մինչ այժմ անտեսվել է բոլորի կողմից, ձեռք կբերի հզոր վերահսկողության գործիք ապագայի համար: Ավելին, մեկ նահանգի ներսում բազմաթիվ վիճելի հարցերի շուրջ վարքագծի «այլընտրանքային» մոդել կառուցելու հնարավորությունը լավ հարթակ է ամբողջ Գերմանիայում ապագա առաջընթացի համար: Ավելին, AfD-ն արդեն հատել է ԳԴՀ-ի (իր հիմնական տարածաշրջանի) նախկին սահմանները և հաջողությամբ քաղաքական ուժ է ձեռք բերում երկրի արևմտյան մասում։

Այստեղից էլ՝ որոշների սպասումները, իսկ մյուսների վախերը։

Այս պահին քվեարկության արդյունքները հաշվարկվել են, և կարելի է վստահորեն ասել, որ Գերմանիայում, իրոք,նոր քաղաքական լանդշտաֆտ էստեղծվում։ Այո, չնայած ընտրողների մոբիլիզացիային, «այլընտրանքը» չկարողացավ ապահովել բացարձակ մեծամասնություն (43.8% և 39 տեղ 83 տեղանոց խորհրդարանում), սակայն քվեարկության արդյունքում նաեւ Սառա Վագենկնեխտի Միությունը մտավ նահանգային խորհրդարան (5.3% և 5 տեղ Սաքսոնիա-Անխելտի խորհրդարանում): Միակ կուսակցությունը, որն ընտրություններից առաջ չէր բացառել AfD-ի հետ համագործակցությունը։

Եվ հենց այս Միությունն է, որը կարող էր ապահովել «այլընտրանքի» հիման վրա նահանգային կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայները։ Ընդ որում,այս փորձը կարող է շատարագ տարածվել ողջ Գերմանիայի վրա:

Հակառակ կողմից. այն ջախջախիչ պարտությունը, որը կրեցին ուլտրալիբերալ հակումներով ավանդական կուսակցությունները, իհարկե, ոչ թե կոնկրետ դեպքի օրինակով բացառություն է, այլ ընդգծում է այն հանրային տրամադրությունները, որոնք հիմա կան ոչ թե միայն Գերմանիայում, այլ ողջ Եվրոպայում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան