Մեղավորները գահին են, արդարները՝ բանտում․ այսօր ՀԱՊ կուսակցության նախագահի ծննդյան 45-ամյակն է

Ներքաղաքական
Այսօր Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի ծննդյան 45-ամյակն է։ Ցավոք, նա տարեդարձը նշում է անազատության մեջ, ինչին անդրադառնալով՝ կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ գրառմամբ է հանդես եկել։
 
«Այսօր Արթուրը դառնում է 45 տարեկան։ Փորձեցի մտքերս ժողովել ու էջումս շնորհավորել Արթուրի տարեդարձը ,բայց առաջինը, որ միտքս եկավ այն էր, որ վերջին տարիների ընթացքում Արթուրը իր ծննդյան օրերի մեծ մասը անցկացրել է բանտում։ Այո՛, բոլոր ժամանակներում, երբ մեղավորները գահին են, արդարները բանտում են..․
 
11 տարի առաջ Արթուրը վերադարձավ Հայրենիք և այս տարիների շուրջ 7 տարիները իր ծննդյան տարեդարձը նշել է բանտում, 1 տարի դիրքերում և միայն 3 տարին ընկերների, հարազատների և ինձ հետ։ Չգիտեմ ինչպիսին պիտի լինի մարդը և ինչ արժեքների տեր ու ամեն ինչով հզոր, ուժեղ, լավատես, կյանքը սիրող, իր երկրին ու հայրենիքին անմնացորդ նվիրված, որպեսզի այսքան փորձությունների, դավաճանությունների, համատարած ստի ու զրկանքների միջով անցնելով՝ կարողա մնալ ՄԱՐԴ։
 
Ես իհարկե լինելով Արթուրի կողքին այս ճանապարհին` մի կարևոր բան եմ հասկացել, որ անազատության մեջ նա երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, իր ընտրությանն ու ավելի ազատ է գտնվել, քան շատերը ազատության մեջ` շղթայված կեղծիքով, ստով, վախով։ Մարդիկ կան, որոնց մասին խոսելիս չես կարող չարտասանել Հզոր, Ուժեղ... բառերը ու դա հենց ինքն է, որ կա։
 
Իհարկե, որպես կին և որպես մայր կուզենայի, որ ամեն բան այլ կերպ լիներ այս օրը, բայց անասելի հպարտ եմ, որ հենց ինքն է իմը, իմ մեծագույն սերը, իմ երեխաների հայրը, իմ ապագա թոռների պապիկը ու հավատացեք անկախ դժվար ու ոչ սովորական ընդունված կյանքի ոճից ու ձևից, վայրէջքներից ու վերելքներից, որ ունեցել եմ, պիտի խոստովանեմ, որ երջանիկ մարդ եմ, երջանիկ կին եմ և երջանիկ մայր եմ հենց իր շնորհիվ և որի համար շնորհակալ եմ Աստծուն։
 
Քանի որ այսօր ունեմ հնարավորություն իրեն այցելելու և շնորհավորելու անձամբ` կփոխանցեմ նաև բազմաթիվ աջակիցների, ընկերների շնորհավորանքները, որոնք դեռ կեսգիշերից շարունակում եմ անդադար ստանալ։ Այս վերջին ժամանակներում ամենակարևոր բանը, որ Արթուրին պետք է դա առողջությունն է, որն էլ իմ լավագույն ու առաջնային մաղթանքն է։ Քեզ բարի տարեդարձ իմ», - գրել է նա։
 
Ի դեպ, Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը եւս հայտարարությամբ է հանդես եկել՝ Ա․ Վարդանյանի ծննդյան տարեդարձի առթիվ։ 
 
«Մեծարգո պարոն Վարդանյան, Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունն իր ամբողջ թիմով շնորհավորում է Ձեզ, մաղթում քաջառողջություն, ծով համբերություն` կյանքի այս փորձությունների փուլը հաղթահարելու համար։ Դուք այն քիչ ազնվագույն հայի տեսակն եք, որին հնարավոր չէ բանտով կամ պատերազմով ընկճել։
 
Ձեր հայրենասիրությունն ու հայրենիքի հանդեպ անձնազոհությունը սահմաններ չունեն և դուք դա բազմիցս եք ապացուցել։ Ձեզ ազատությունից զրկելը չի կարող կոտրել Ձեր ոգին, և մենք դա բազմիցս տեսել և համոզվել ենք։
 
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության, ինչպես նաև բազմաթիվ աջակիցների ու համակիրների անունից շնորհավորում ենք Ձեզ` մաղթելով անսահման համբերություն, քաջառողջություն, ուժ և կորով և շատ շուտով Ձեզ ազատության մեջ տեսնելու ակնկալիքով», - ասված է հայտարարության մեջ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում