Մերցը «խորապես ցնցված է» «ռուսամետ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակից»
ՄիջազգայինՄերցն ասել է, որ «խորապես ցնցված է» Սաքսոնիա-Անհալթում «ռուսամետ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից»։
Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլերը ընտրությունների արդյունքն անվանել է Իշխող «ՔԴՄ-ի ամենալուրջ պարտությունը տասնամյակների ընթացքում» և ընդունել է, որ այն հետևանքներ կունենա երկրի ներսում եւ սահմաններից դուրս։
«Երեկվանից ինչ-որ բան փոխվել է ոչ միայն Սաքսոնիա-Անհալթում, այլև ամբողջ Գերմանիայում», - ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքները կազդեն նաև անձամբ իր վրա՝ որպես կանցլերի։
Մերցը հատուկ նշել է, որ AfD-ի հաղթանակը «հատուկ ուրախություն» է բերել Ռուսաստանին։
AfD-ն դեմ է Ուկրաինայի հետագա աջակցությանը և կողմ է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71696

