Մոսկվան Ուկրաինայի հետ կբանակցի սեպտեմբերի 20-ին Պետդումայի ընտրություններից հետո. Ուիտկոֆ
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ կլինի Ուկրաինայի հետ նոր բանակցությունների սեպտեմբերի 20-ին Պետդումայի ընտրություններից հետո։ Այս մասին Ուիտկոֆը տեղեկացրել է Ֆրանսիային` Ելիսեյան պալատում շփումներից հետո։
«Ամերիկացիները մեզ ասացին, որ Դումայի ընտրություններից հետո Ռուսաստանը նոր պատրաստակամություն կունենա բանակցելու, և որ այս համատեքստում մենք պետք է պատրաստվենք բանակցությունների նոր մեկնարկի», - հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։
Այս ֆոնին, Ուկրաինան, ըստ տեղեկությունների, արդեն սկսել է Ռուսաստանի հետ նոր շփումների նախապատրաստական աշխատանքները։
Կիևը մտադիր է ներգրավել Գերմանիային, Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը` Մոսկվայի հետ հնարավոր երկխոսության պայմանների մշակման գործում։

