«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Բիշքեկյան հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը զուտ դիվանագիտական ձևակերպումներից անցել է շատ կտրուկ քայլերի՝ առանց սեթևեթանքների, առավել կոշտ տոնայնությամբ Հայաստանի իշխանություններին առաջարկելով կողմնորոշվել՝ կա՛մ, կա՛մ:

Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրները, պաշտոնական ՌԴ իշխանությունների ընկալումը հստակ է, այն է՝ բանակցությունների մեջ մտնելով ու խնդրելով բացել ռուսական շուկան Հայաստանի համար՝ Փաշինյանը պարզապես ուզում է ժամանակ շահել։ Իմաստն այն է, որ գոնե 2-3 տարի հնարավոր լինի խուսափել հանրաքվեից, ցույց տալ, թե Հայաստանը շահագրգռված չէ «գնալ» դեպի Արևմուտք, այդ ընթացքում մասամբ դիվերսիֆիկացնել արտահանումը, մասամբ կրճատել գյուղական տնտեսությունների քանակը, ապա անսպասելի մեկ օրում կտրել բոլոր թելերը Մոսկվայի հետ՝ ըստ էության կրկնելով Ուկրաինայի վարվելակերպը։ Հասկանալի է, որ պաշտոնական Մոսկվան ցանկություն չունի, այսպես ասած, ֆինանսավորել Հայաստանի իշխանությունների «սլացքը» դեպի Արևմուտք, ինչի մասին արդեն բարձրաձայնում են ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները, և, մեր տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունները որոշում ունեն առավելագույն չոր, կոշտ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։

Թե ինչ առարկայական դրսևորումներ կունենա դա, դեռևս հստակ չէ, սակայն, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու՝ հղում տալով մեր այլ աղբյուրներին, Հայաստանից արտահանման արգելքին զուգահեռ հնարավոր են ՌԴում ապրող ու աշխատող մեծաթիվ ՀՀ քաղաքացիների արտաքսումը, դրամական տրանսֆերտների ու տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների սահմանափակումը, էներգակիրների, մասնավորաբար գազի թանկացումը և այլն։ Նույնիսկ ոչ տնտեսագետների համար է ակնհայտ այդ ամենի ծանրագույն, աղետալի հետևանքները Հայաստանի համար: Ընդ որում, այդ ամենից տուժելու են ոչ թե օրվա իշխանությունները, այլ երկիրն ու հայ ժողովուրդը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան